Զի անուն Տեառն մեծ է ի ձեզ. ձեզ լիցի տեղին յորում գետքն եւ ջրադարձք լայնք եւ ընդարձակք. ոչ երթիցես ընդ այն ճանապարհ, եւ մի՛ գնասցեն նաւք քո վարեալք. զի Աստուած իմ մեծ է, եւ ոչ արասցէ զանց զինեւ։
Եւ ասեմ. Վա՜յ է ինձ, ես այր տառապեալ զիա՜րդ կամս հիացեալ՝՝. զի մարդ եմ՝ եւ պիղծ շրթունս ունիմ եւ ի մէջ պղծաշուրթն ժողովրդեան բնակեալ եմ ես. եւ զՏէր զօրութեանց տեսի աչօք իմովք։
Սիրելիք, այժմ որդիք Աստուծոյ եմք, եւ չեւ եւս է յայտ եթէ զինչ լինելոց իցեմք. գիտեմք, զի յորժամ նա յայտնեսցի, նման նմա լինելոց եմք, զի տեսանելոց եմք զնա որպէս եւ էն։