20 Երանի որ սերմանիցեն՝՝ ընդ ամենայն ջրով ուր եզն եւ էշ կոխիցեն։
Առաքեա զհաց քո ի վերայ երեսաց ջրոց, զի ի բազմութեան աւուրց քոց գտցես զնա։
Ոմանք յօժարութեամբ ընկալեալ զբան նորա մկրտեցան, եւ յաւելան յաւուր յայնմիկ ոգիք իբրեւ երեք հազարք։
Իսկ բազումք ի լսողաց բանին հաւատացին, եւ եղեւ թիւ մարդկանն իբրեւ հազարաց հնգից։
Եւ առաւել եւս յաւելուին հաւատացեալքն ի Տէր, բազմութիւն արանց եւ կանանց.
Ես տնկեցի, Ապողոս ջուր ետ, այլ Աստուած աճեցոյց։
Պտուղ արդարութեան խաղաղութեամբ սերմանի այնոցիկ՝ որ առնեն զխաղաղութիւն։