Եւ ապականեցից զայգիս նորա եւ զթզենիս նորա, զոր միանգամ ասաց թէ՝ Կապէնք իմ են այս զոր ետուն ինձ հոմանիքն իմ. եւ եդից զայն ի վկայութիւն. եւ կերիցեն զայն գազանք անապատի եւ թռչունք երկնից եւ սողունք երկրի՝՝։
Եւ եղիցին մնացորդքն Յակոբայ ի հեթանոսս, ի մէջ ազգաց բազմաց իբրեւ զառեւծ ի մէջ խաշին յանտառի, եւ իբրեւ զկորիւն առիւծու ի մէջ հօտից խաշանց. զոր օրինակ յորժամ անցեալ զատուցանիցէ եւ յափշտակիցէ, եւ ոչ ոք իցէ որ թափիցէ։
արջառ քո սպանեալ առաջի քո, եւ մի՛ կերիցես ի նմանէ. էշ քո յափշտակեալ ի քէն, եւ մի՛ դարձցի առ քեզ. ոչխար քո մատնեալ թշնամեաց քոց, եւ ոչ ոք իցէ որ օգնիցէ քեզ։