Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 2:14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

14 Վասն այնորիկ ահաւասիկ ես ստերիւրեցից զնա, եւ կարգեցից զնա իբրեւ զանապատ՝՝. եւ խօսեցայց ի սիրտ նորա։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 2:14
38 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ուշ եդեալ Դինայի դստերն Յակոբայ՝ սիրեաց զկոյսն, եւ խօսեցաւ ըստ մտաց կուսին։


Անդունդք որոյ տարածումն ի ներքոյ իւր. եւ էջ սեղան քո լի պարարտութեամբ։


Հարսնն ասէ.՝՝ Սեաւ եմ ես եւ գեղեցիկ, դստերք Երուսաղեմի, իբրեւ զվրանս Կեդարու, եւ իբրեւ զխորանն Սողոմոնի։


Եւ դարձեալ կանխեսցէ Աստուած գթալ ի ձեզ, եւ վասն այսորիկ բարձրասցի ողորմել ձեզ. զի դատաւոր Տէր Աստուած մեր է՝՝, երանի ամենեցուն ոյք սպասեն նմա։


Եւ արդ ես ինձէն պատմեցից զինչ արարից ընդ այգի իմ. քակեցից զցանգ նորա, եւ եղիցի յափշտակութիւն. կործանեցից զպարիսպս նորա, եւ եղիցի ի կոխումն։


Վասն այսորիկ ահա աւուրք գան, ասէ Տէր, եւ ոչ եւս ասասցեն. Կենդանի է Տէր որ եհան զորդիսն Իսրայելի յերկրէն Եգիպտացւոց.


Այսպէս ասէ Տէր. Յիշեցի զքեզ եւ զգութ մանկութեան քո, եւ զսէր կատարման քո ի գալն քեզ զհետ Սրբոյն Իսրայելի։


Այսպէս ասասցես ցնա, այսպէս ասէ Տէր. Ահա զոր ես շինեցի, ես ինձէն քակեցից. եւ զոր ես տնկեցի, ես ինձէն խլեցից՝ զամենայն զերկիրն զայն։


Եւ հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց, եւ ածի զնոսա յանապատն.


Վասն այդորիկ՝՝ կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, եթէ ոչ հզօր ձեռամբ եւ բարձրացեալ բազկաւ եւ հեղեալ ցասմամբ թագաւորեցից ի վերայ ձեր։


Զի արարից զնա մերկ, եւ կացուցից զնա ըստ աւուրց ծննդեան իւրոյ. եւ եդից զնա իբրեւ զանապատ, եւ կարգեցից զնա իբրեւ զերկիր անջուր, եւ սպանից զնա ի ծարաւոյ։


Եւ զամենայն դրօշեալս նորա կոտորեսցեն, եւ զամենայն արձանս նորա այրեսցեն հրով. եւ զամենայն կուռս նորա արարից յապականութիւն. զի ի կապինաց պոռնկութեան ժողովեաց, եւ ի կապինաց պոռնկութեան ամփոփեաց։


Երկնեա եւ զօրացիր, եւ մերձեաց՝՝, դուստր Սիոնի, իբրեւ զծննդական. զի այժմ ելցես ի քաղաքէ, եւ բնակեցուցից զքեզ՝՝ ի դաշտի, եւ հասցես մինչեւ ի Բաբելոն. եւ անտի փրկեսցէ զքեզ՝՝ եւ անտի ապրեցուսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ի ձեռաց թշնամեաց քոց։


Եւ ես յորժամ բարձրացայց յերկրէ, զամենեսին ձգեցից առ իս։


Ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ Հայրն որ զիս առաքեաց՝ ձգեսցէ զնա. եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։


Եւ տուան կնոջն երկու թեւք արծուոյ մեծի զի թռիցէ յանապատ ի տեղի իւր. ուր կերակրէր անդ ժամանակ եւ ժամանակս եւ կէս ժամանակի յերեսաց օձին։


Եւ կինն փախեաւ յանապատ ուր էր տեղի նմա պատրաստեալ յԱստուծոյ, զի կերակրեսցի անդ աւուրս հազար երկերիւր եւ վաթսուն։


Եւ յարուցեալ այրն չոգաւ զհետ նորա, խօսել ի սիրտ նորա հաշտեցուցանել զնա ընդ իւր, եւ ածել միւսանգամ առ ինքն. եւ պատանի իւր ընդ իւր եւ զոյգք իշոց. եւ չոգան մինչեւ ցտուն հօր նորա՝՝. իբրեւ ետես զնա հայր աղջկանն, ել ընդ առաջ նորա՝՝։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ