Եւ եդ վկայութիւն Տէր ընդ Իսրայելի եւ ընդ Յուդայ ի ձեռն ամենայն մարգարէից իւրոց, ամենայն տեսանողաց, եւ ասէ. Դարձարուք ի ճանապարհաց ձերոց չարաց, եւ պահեցէք զպատուիրանս իմ եւ զիրաւունս իմ եւ զամենայն օրէնս՝՝ զոր պատուիրեցի հարց ձերոց, զորս առաքեցի առ ձեզ ի ձեռն ծառայից իմոց մարգարէից։
Զի յաւիտենից խորտակեցեր զլուծն քո, եւ խզեցեր դու զկապանս քո. եւ ասացեր թէ՝ Ոչ ծառայեցից, այլ գնացից ի վերայ ամենայն բլրոց բարձանց, եւ ի ներքոյ ամենայն հովանաւոր ծառոց, եւ անդ շռայլեցայց ի պոռնկութիւն։
Եւ ո՞ւր են աստուածքն քո զոր արարեր քեզ. յարիցեն եւ փրկեսցեն՝՝ զքեզ ի ժամանակի չարեաց քոց. զի ըստ թուոյ քաղաքացն քոց էին քեզ աստուածքն քո, Յուդա. եւ ըստ թուոյ անցիցն Երուսաղեմի զոհէին Բահաղու։՝՝
Ամենայն չարիք նոցա ի Գաղգաղա. զի անդ ատեցի զնոսա. վասն չարութեան գնացից նոցա ի տանէ իմմէ մերժեցից զնոսա, եւ ոչ եւս յաւելից սիրել զնոսա. ամենայն իշխանք նոցա ապստամբք։