11 Եփրեմ երինջ կիրթ՝ սիրել զհակառակութիւն. բայց ես հասից ի վերայ գեղոյ պարանոցի նորա. ելից ի վերայ Եփրեմայ, եւ անփոյթ արարից զՅուդայէ. եւ զօրասցի ի վերայ նորա՝՝ Յակոբ։
Զի պոռնկելով պոռնկեցաւ մայր նոցա, եւ յամօթ արար որ ծնաւն զնոսա. զի ասաց. Երթայց զհետ հոմանեաց իմոց, ոյք տայցեն ինձ զհաց իմ եւ զջուր եւ զհանդերձ եւ զկտաւ իմ եւ զգինի իմ եւ զձէթ իմ եւ զամենայն ինչ որ պիտոյ է ինձ՝՝։
Եւ ասէ ցիս Տէր. Դարձեալ երթ դու եւ սիրեա կին մի որ սիրիցէ զչարութիւն՝՝ եւ իցէ շուն, որպէս սիրեաց Աստուած զորդիսն Իսրայելի, եւ նոքա հայէին յաստուածս օտարս, եւ սիրէին կտապս չամչեղէնս։
Կանգնեաց եւ կաս զնոսա, դուստր Սիոնի, զի զեղջեւրս քո արարից երկաթիս, եւ զկճղակս քո պղնձիս, եւ մանրեսցես զժողովուրդս բազումս, եւ փշրեսցես նոքօք զազգս. եւ մատուսցես Տեառն զբազմութիւն նոցա, եւ զզօրութիւն նոցա Տեառն՝՝ ամենայն երկրի։