Իսկ արդ զի՞նչ ասեմք. օրէնքն մե՞ղք իցեն. քաւ լիցի. այլ զմեղս ոչ գիտէի, եթէ ոչ օրինօքն. եւ զցանկութիւն ոչ ճանաչէի, եթէ ոչ օրինացն էր ասացեալ. Մի՛ ցանկանայցես։
Զի որ անհնարինն էր օրինացն որով տկարանայրն՝՝ մարմնով, Աստուած զՈրդին իւր առաքեաց ի նմանութիւն մարմնոյ մեղաց, եւ վասն մեղաց, եւ դատապարտեաց զմեղս ի մարմնի անդ.
Զայս գիտեմք եթէ ոչ արդարանայ մարդ ի գործոց օրինաց, եթէ ոչ ի հաւատոցն Յիսուսի Քրիստոսի. եւ մեք ի Քրիստոս Յիսուս հաւատացաք, զի արդարասցուք ի հաւատոցն Քրիստոսի, եւ ոչ ի գործոց օրինաց. զի ի գործոց օրինաց ոչ արդարասցի ամենայն մարմին։
Իսկ արդ օրէնքն հակառա՞կ ինչ իցեն աւետեացն Աստուծոյ. քաւ լիցի. զի եթէ տուեալ էին օրէնքն որ կարող էին կենդանի առնել, ապա հաստատ յօրինաց անտի էր արդարութիւն։
Քանզի զստուեր հանդերձելոց բարեացն ունէին օրէնքն եւ ոչ զնոյն կերպարանս իրացն, ամի ամի զնոյն պատարագս մատուցանեն ցանգ, որք ոչ են կարող զմատուցեալսն կատարել.
Իսկ արդ՝ եթէ կատարումնն ի ձեռն Ղեւտացւոց քահանայութեանն էր, (քանզի ժողովուրդն յայն օրէնսդրեցաւ,) զի՞նչ պիտոյ էր ըստ կարգին Մելքիսեդեկի այլում քահանայի յառնել, եւ ոչ ասել թէ ըստ կարգին Ահարոնի։