Պատասխանի ետ ամենեցուն եւ ասէ. Ես մկրտեմ զձեզ ջրով, բայց գայ զօրագոյն քան զիս, զորոյ չեմ բաւական բառնալ զկօշիկս, նա մկրտեսցէ զձեզ Հոգւով Սրբով եւ հրով,
Եւ ես ոչ գիտէի զնա, այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով՝ նա ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ի վերայ նորա, նա է որ մկրտէ Հոգւովն Սրբով։
Ոմանք յԵպիկուրեանցն եւ ի Ստոյկեանց փիլիսոփայից հակառակէին ընդ նմա. եւ ոմանք ասէին. Զի՞նչ կամիցի սերմանաքաղս այս խօսել։ Իսկ այլք թէ՝ Օտարոտի իմն դից թուի պատմիչ լինելոյ. քանզի զՅիսուս եւ զյարութիւնն աւետարանէր։
Իբրեւ գիտաց Պաւղոս եթէ մի կողմն սադուկեցւոց է եւ մեւսն փարիսեցւոց, աղաղակէր ի մէջ ատենին. Արք եղբարք, ես փարիսեցի եմ, որդի փարիսեցւոյ. վասն յուսոյ եւ յարութեան մեռելոց ես աւասիկ դատիմ։
Եւ ի խօսելն նորա վասն արդարութեան եւ ժուժկալութեան եւ հանդերձեալ դատաստանին, զահի հարեալ Փելիքս՝ ետ պատասխանի. Դու առ այժմ երթ, եւ յորժամ ժամ լիցի, կոչեցից զքեզ։
որ նորոգեսցէ զմարմին խոնարհութեան մերոյ, կերպարանակից լինել մարմնոյ փառաց իւրոց, ըստ զօրութեանն առ ի կարող լինելոյ հնազանդեցուցանել ընդ իւրեւ զամենայն։