Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՌ ԵԲՐԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 4:13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

13 եւ չիք արարած աներեւոյթ յերեսաց նորա, այլ ամենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աչաց նորա՝ զորմէ մեր բանքս են։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՌ ԵԲՐԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 4:13
37 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ դու, Սողոմոն որդի իմ, ծանիր զԱստուած հարցն քոց՝՝, եւ ծառայեա նմա կատարեալ սրտիւ, եւ մտօք կամաց քոց. վասն զի զամենայն սիրտս քննէ Տէր եւ զամենայն խորհուրդս ճանաչէ. եթէ խնդրեսցես զնա՝ գտցի քեզ, եւ եթէ թողցես զնա՝ լքցէ զքեզ ի սպառ։


վասն զի աչք Տեառն հային յամենայն երկիր զօրացուցանել յամենայն լի սրտից զնա՝՝։ եւ արդ տգիտացար յայդմիկ. յայսմ հետէ եղիցի քեզ պատերազմ։


եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ բժշկեսցես, եւ տացես առն ըստ սրտի իւրում՝ որպէս եւ ծանիցես զսիրտ նորա. վասն զի դու միայն ճանաչես զսիրտս որդւոց մարդկան.


Մերկ են դժոխք առաջի նորա, եւ չիք զգեստ կորստեան։


Զի ինքն է տեսօղ գործոց մարդկան, եւ ղօղեաց ինչ ոչ ի նմանէ՝ զոր գործեցին։


Բանայցե՞ն քեզ ահիւ դրունք մահու, բարապանաց դժոխոց ի տեսանել զքեզ՝ սարսիցե՞ն՝՝։


Սրեցին զլեզուս իւրեանց որպէս զօձի, եւ թոյնք իժից ի ներքոյ շրթանց նոցա։


եւ Տէր դատի զժողովուրդս իւր՝՝. դատ արա ինձ, Տէր, ըստ արդարութեան իմում, ըստ անբծութեան իմում որ յիս։


Բայց միայն աչօք քովք հայեսցիս դու, եւ զհատուցումն մեղաւորաց տեսցես։


Դժոխք եւ կորուստ յայտնի են առաջի Տեառն. զիար՞դ ոչ եւ սիրտք մարդկան։


Յամենայն տեղիս աչք Տեառն դիտեն զբարիս եւ զչարս։


Զի առաջի աչաց Աստուծոյ են ճանապարհք առն, եւ յամենայն շաւիղս նորա դիտէ։


Զի զամենայն արարածս ածցէ Աստուած ի դատաստան, յամենայնի անտես արարելոցն՝՝, եթէ բարի եւ եթէ չար։


Զի աչք իմ ի վերայ ամենայն ճանապարհաց նոցա, եւ ոչ թաքեան յերեսաց իմոց, եւ ոչ ծածկեցան անիրաւութիւնք նոցա առաջի աչաց իմոց։


Ես Տէր քննեմ զսիրտս եւ փորձեմ զերիկամունս, տալ իւրաքանչիւր ըստ ճանապարհաց իւրոց եւ ըստ պտղոյ գործոց իւրոց։


Եթէ թաքիցէ՞ մարդ ի թաքստեան, եւ ես ոչ տեսից զնա, ասէ Տէր. միթէ զերկինս եւ զերկիր ես ո՞չ լնուցում, ասէ Տէր։


Վասն զի գործեցին զանօրէնութիւնս յԻսրայելի, եւ շնային ընդ կանայս քաղաքայնոց իւրեանց. եւ խօսէին պատգամս յանուն իմ սուտ, զոր ոչ հրամայեցի նոցա. եւ ես ինձէն իրագէտ եւ վկայ եմ, ասէ Տէր։


որպէս զի եղիցի ողորմութիւն քո ի ծածուկ, եւ Հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս։


Բայց ինքն Յիսուս ոչ հաւատայր զանձն նոցա, քանզի ինքն գիտէր զամենայն.


Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։


Ասէ ցնա Յիսուս. Երթ կոչեա զայր քո եւ եկ այսր։


Քանզի հաստատեաց օր յորում պարտ է դատել զաշխարհս արդարութեամբ ի ձեռն առնն որով սահմանեաց տալ հաւատս ամենեցուն՝ յարուցեալ զնա ի մեռելոց։


յաւուրն յորում դատիցի Աստուած զգաղտնիս մարդկան ըստ աւետարանիս իմում ի ձեռն Յիսուսի Քրիստոսի։


Այսուհետեւ մի՛ յառաջ քան զժամանակն դատիք, մինչեւ եկեսցէ Տէր, որ լուսաւոր առնիցէ զգաղտնիս խաւարի, եւ յայտնիցէ զխորհուրդս սրտից. եւ ապա իւրաքանչիւր գովութիւն եղիցի յԱստուծոյ։


Քանզի ամենեցուն մեզ յանդիման լինել կայ առաջի ատենին Քրիստոսի, զի ընկալցի իւրաքանչիւր իւրով մարմնով զոր ինչ գործեաց յառաջ՝՝ եթէ՛ բարի եւ եթէ՛ չար։


Եւ զորդիս նոցա սպանից մահուամբ, եւ ծանիցեն ամենայն եկեղեցիք թէ ես եմ որ յանդիմանեմ զերիկամունս եւ զսիրտս, եւ տամ ձեզ իւրաքանչիւր ըստ գործոց իւրեանց։


Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Մի՛ հայիր ընդ տեսիլ դորա, եւ մի՛ ի մեծութիւն հասակի դորա, զի անարգեցի զդա. զի ոչ եթէ որպէս տեսանիցէ մարդ՝ տեսանէ Աստուած՝՝. զի մարդ հայի յերեսս, եւ Աստուած հայի ի սիրտս։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ