Լալով ելին, եւ մխիթարութեամբ ածից զնոսա՝ հանգուցանել ի վերայ ջուրց վտակաց ընդ ճանապարհ ուղիղ, եւ մի՛ մոլորեսցին ի նմա. զի եղէ Իսրայելի ի հայր, եւ Եփրեմ անդրանիկ իմ է։
Այո, աղաչեմ եւ զքեզ, մտերիմ իմ եւ լծակից, եւ դու օգնական լինիջիր նոցա որք յաւետարանին նահատակեցան ընդ իս Կղեմաւ հանդերձ եւ այլովք գործակցօք իմովք, որոց անուանքն ի դպրութեան կենաց։
Հաւատովք լաւ պատարագս Հաբէլ քան զԿայէն մատուցանէր Աստուծոյ, որով վկայեցաւ իսկ արդար լինել. զի ի վերայ պատարագացն եղեւ վկայութիւն նմա յԱստուծոյ. զի թէպէտ եւ մեռաւ ի նմին, սակայն տակաւին խօսի։
Եւ տուաւ նոցա արկանելիս սպիտակս՝՝, եւ ասացաւ նոցա զի հանգիցեն փոքր մի ժամանակ, մինչեւ լցցին ծառայակիցք նոցա եւ եղբարք նոցա որք հանդերձեալ են կատարել իբրեւ զնոսա։