Եւ այսպէս արար հրեշտակաց իշխանաց որք ի Բաբելոնէ առաքեցան առ նա հարցանել վասն նորա եւ՝՝ նշանաց որ եղեն ի վերայ երկրի. եւ եթող զնա Տէր փորձել զնա եւ գիտել թէ զի՞նչ է ի սրտի նորա։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
Եւ յիշեսցես զամենայն ճանապարհն զոր ած զքեզ Տէր ընդ անապատն, զի լլկիցէ զքեզ եւ փորձիցէ զքեզ, եւ ճանաչիցէ թէ զի՛նչ կայցէ ի սրտի քում, եթէ պահեսցես զպատուիրանս նորա եւ թէ ոչ։
Ըստ հաւատոց մեռան ամենեքին սոքա, եւ չեւ եւս ընկալեալ զաւետիսն. այլ ի հեռուստ տեսին զնոսա եւ ցնծացան, եւ խոստովան եղեն եթէ օտարք եւ պանդուխտք են յերկրի։
Զի պահեցեր զբան համբերութեան իմոյ, եւ ես պահեցից զքեզ ի ժամ փորձութեան քո. որ հանդերձեալ է գալ յամենայն տիեզերս՝ փորձել զամենայն բնակեալս յերեսս երկրի։