37 Զի փոքր մեւս եւս քան որչափ որ գալոցն իցէ՝ եկեսցէ, եւ ոչ յամեսցէ։
Գնա, ժողովուրդ իմ, մուտ ի շտեմարանս քո, փակեա զդուրս քո, թաքիր առ ժամանակ մի, մինչեւ անցցէ բարկութիւն Տեառն։
Սակաւաւորն հազարաւոր եղիցի, եւ կրտսերն յազգ մեծ. զի ես Տէր ընդ ժամանակս ժամանակս ժողովեցից զնոսա՝՝։
եւ ասէ ցնա. Դո՞ւ ես որ գալոցն ես, եթէ այլում ակն կալցուք։
Այո, ասեմ ձեզ զի արասցէ վրէժխնդրութիւն նոցա վաղվաղակի. իսկ Որդի մարդոյ եկեալ՝ գտանիցէ՞ արդեւք հաւատս յերկրի։
Հեզութիւն ձեր յայտնի լիցի ամենայն մարդկան. Տէր մերձ է։
եւ մի՛ թողցուք զժողովս միմեանց, որպէս եւ սովոր են ոմանք. այլ մխիթարեսցուք, եւ այնչափ եւս առաւել՝ որչափ տեսանիցէք զօրն մերձեալ։
Եւ այս եւս մի՛ լիցի ի ձէնջ ծածկեալ, սիրելիք, զի մի օր Տեառն իբրեւ զհազար ամ է, եւ հազար ամ՝ իբրեւ զմի օր։
Ոչ յամեցուսցէ Տէր զաւետիսն, որպէս ոմանք յամր համարին, այլ երկայնամիտ լինի առ ձեզ. քանզի ոչ կամի եթէ ոք կորիցէ, այլ զամենեցուն հասանել յապաշխարութիւն։
Ասաց որ վկայեացն զայս. Գամ ես վաղվաղակի։ Ամէն։ Եկ, Տէր Յիսուս Քրիստոս։