ԱՌ ԵԲՐԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 10:34 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
34 Քանզի եւ ընդ կապեալս՝՝ չարչարեցարուք, եւ զյափշտակութիւն ընչից ձերոց խնդութեամբ ընկալարուք, քանզի գիտէիք թէ լաւագոյն եւս ստացուածս ունիք անձանց յերկինս, ուր կանն եւ մնան։
որպէս իրաւ իսկ թուի ինձ խորհել զայս վասն ձեր ամենեցուն, վասն ունելոյ ինձ զձեզ՝՝ ի սրտի ի կապանս իմում, եւ ի պատասխանատուութեան իմում եւ ի հաստատութեան աւետարանին, կցորդս ինձ շնորհաց զձեզ ամենեսին լինել։
Այսուհետեւ կայ մնայ ինձ արդարութեան պսակն, զոր հատուսցէ ինձ Տէր յաւուր յայնմիկ արդարն Դատաւոր, ոչ միայն ինձ, այլ եւ ամենեցուն որ սիրեցին զյայտնութիւն նորա։
Եւ վասն այնորիկ նորոյ ուխտիս է միջնորդ, զի յորժամ մահ լինիցի ի փրկութիւն վասն առաջին ուխտին յանցանաց, զաւետիս առցեն հրաւիրեալքն ի ժառանգութիւնն յաւիտենից։
Սիրելիք, այժմ որդիք Աստուծոյ եմք, եւ չեւ եւս է յայտ եթէ զինչ լինելոց իցեմք. գիտեմք, զի յորժամ նա յայտնեսցի, նման նմա լինելոց եմք, զի տեսանելոց եմք զնա որպէս եւ էն։