17 Զի թզենի ոչ տացէ զպտուղ իւր, եւ մի՛՝՝ եղիցի ծնունդ որթոյ. ստեսցէ բեր ձիթենւոյ, եւ դաշտք մի՛ արասցեն զկերակուր, պակասեսցեն հօտք ի ճարակոյ, եւ ոչ իցեն եզինք ի մսուրս։
Մինչեւ յե՞րբ սուգ ունիցի երկիր, եւ խոտ ամենայն վայրի ցամաքեսցի. ի չարեաց բնակչաց երկրին ապականեցան անասուն եւ թռչուն. զի ասացին թէ՝ Ոչ տեսցէ Աստուած զճանապարհս մեր։
Եւ կերիցեն զհունձս ձեր եւ զհաց, եւ կերիցեն զուստերս ձեր եւ զդստերս՝՝, եւ կերիցեն զոչխար եւ զարջառ ձեր, եւ կերիցեն զայգիս եւ զթզենիս ձեր եւ զձիթենիս. եւ կասեսցեն զամուր ամուր քաղաքս ձեր յորս դուքն պանծացեալ էք՝ սրով սատակեսցեն։