15 Հաներ ի ծով զերիվարս քո, պղտորել զջուրս բազումս։
Տրտնջեցին զԱստուծոյ եւ ասացին. Միթէ կարօ՞ղ իցէ Աստուած պատրաստել սեղան յանապատի։
Քանզի հարկանէր զվէմն եւ հոսէին ջուրք, եւ վտակք խաղային ի նմանէ. Աղէ՝ հա՞ց եւս կարասցէ տալ նա մեզ, կամ պատրաստեսցէ՞ սեղան ժողովրդեան իւրոյ։
Եւ հողմով սրտմտութեամբ քով պատառեցան ջուրք, պաղեցան իբրեւ զպարիսպ ջուրք. պաղեցան ալիք ի մէջ ծովուն։
Միթէ գետոց բարկասցի՞ Տէր, կամ սրտմտութիւն քո ի վերայ գետո՞ց, կամ ասպատակ քո ի վերայ ծովո՞ւ, զի ելցես յերիվարս քո, եւ հեծելութիւն քո փրկութիւն է։