Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԾՆՈՒՆԴՔ 9:5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

5 Քանզի եւ զձեր արիւն շնչոյ խնդրեցից. ի ձեռաց ամենայն գազանաց խնդրեցից զնա եւ ի ձեռաց մարդոյ. ի ձեռաց առն զշունչ եղբօր իւրոյ խնդրեցից։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԾՆՈՒՆԴՔ 9:5
26 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Պատասխանի ետ Ռուբէն եւ ասէ ցնոսա. Ո՞չ խօսեցայ ընդ ձեզ եւ ասեմ, թէ Մի՛ մեղանչէք մանկանդ. եւ ոչ լուարուք ինձ. եւ ահա արիւն նորա խնդրի։


եւ արդ արք չարք սպանէք զայր արդար ի տան իւրում յանկողնի. եւ արդ խնդրեցից զարիւն նորա ի ձեռաց ձերոց, եւ սատակեցից զձեզ յերկրէ։


Եւ արասցես ըստ իմաստութեան քում, եւ ոչ իջուսցես զալիս նորա խաղաղութեամբ ի դժոխս։


Եւ Գոթողիա մայր Ոքոզեայ, ետես եթէ մեռան որդիք նորա, կորոյս՝՝ զամենայն զաւակ թագաւորութեանն։


Եւ ոչ յիշեաց Յովաս զգութն զոր արար ընդ նմա Յովիդայէ հայրն նորա, եւ սպան զորդի նորա. եւ եղեւ ի մեռանելն՝ ասաց. Տեսցէ Տէր եւ դատեսցի։


Եւ յարեան ի վերայ նորա ծառայքն իւր, եւ հարին զնա ի տան իւրում։


Եւ եհար ժողովուրդ երկրին զյարուցեալսն ի վերայ թագաւորին. եւ թագաւորեցոյց ժողովուրդ երկրին զՅովսիաս որդի նորա փոխանակ նորա։


Սաղմոս ասացէք Տեառն որ բնակեալն է ի Սիոն. պատմեցէք ի հեթանոսս զգործս նորա։


Եթէ հարցէ ոք զոք եւ մեռանիցի, մահու մեռցի եւ նա։


Եւ նենգութեամբ ընդ ազգի քում մի՛ գնայցես. յարիւն ընկերի քո մի՛ յօժարիցես. ես եմ Տէր Աստուած ձեր՝՝։


Եւ մարդ որ հարկանիցէ զամենայն անձն մարդոյ եւ մեռանիցի՝ մահու մեռցի եւ նա։


Եւ որ հարկանիցէ զմարդ եւ մեռանիցի, մահու մեռցի եւ նա։՝՝


Եւ եթէ երկաթեղէն անօթով ոք հարկանիցէ եւ սպանանիցէ զնա, սպանօղ է. մահու մեռցի սպանօղն։


Եւ եթէ բռնաքարաւ որով մեռանիցի ոք՝ հարկանիցէ զնա եւ մեռանիցի, սպանօղ է. մահու մեռցի սպանօղն։


Եւ եթէ փայտեղէն անօթով ի ձեռանէ որով մեռանիցի ոք՝ հարկանիցէ զնա եւ մեռանիցի, սպանօղ է. մահու մեռցի սպանօղն.


կամ առ քինալ հարկանիցէ զնա ձեռամբ իւրով եւ մեռանիցի, մահու մեռցի որ եհարն. սպանօղ է, մահու մեռցի որ սպանիցէն.՝՝ մերձաւոր արեանն սպանցէ զսպանօղն ի պատահելն նորա նմա։


Որպէս զի եկեսցէ ի վերայ ձեր ամենայն արիւն արդար հեղեալ յերկրի, յարենէն Աբելի արդարոյ մինչեւ ցարիւնն Զաքարիայ որդւոյ Բարաքեայ զոր սպանէք ընդ մէջ տաճարին եւ սեղանոյ։


Արար ի միոջէ արենէ զամենայն ազգս մարդկան՝ բնակել ի վերայ ամենայն երեսաց երկրի, հաստատեաց կարգեալ ժամանակս եւ սահմանադրութիւնս բնակութեան նոցա՝ խնդրել զԱստուած.


Եւ եթէ լինիցի այր որ ատիցէ զընկեր իւր, եւ դարան գործիցէ նմա, եւ յարիցէ ի վերայ նորա եւ հարկանիցէ զանձն նորա եւ մեռցի, եւ փախչիցի ի մի ի քաղաքացն այնոցիկ,


առաքեսցեն ծերակոյտ քաղաքի նորա եւ առցեն զնա անտի, եւ մատնեսցեն զնա ի ձեռս մերձաւորի արեանն եւ մեռցի։


Եւ դարձոյց Աստուած զչարիսն Աբիմելեքայ ի գլուխ իւր զոր արար հօր իւրում կոտորելով զեւթանասուն եղբարսն իւր։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ