4 Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ. եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, եւ ծնան իւրեանց որդիս. նոքա էին սկայքն որ յաւիտենից արք անուանիք։
Եւ ասեն. Եկայք շինեսցուք մեզ քաղաք եւ աշտարակ, որոյ լինիցի գլուխն մինչեւ յերկինս. եւ արասցուք մեզ անուն յառաջ քան զսփռել՝՝ ի վերայ երեսաց ամենայն երկրի։
Եւ զարհուրեցուցին երկրաւն զոր լրտեսեցին՝ զորդիսն Իսրայելի եւ ասեն. Երկիրն ընդ որ մեք անցաք լրտեսել զնա, երկիր մարդածախ է բնակչաց իւրոց. եւ ամենայն ազգն զոր տեսաք ի նմա՝ արք յաղթահասակք են.
Զի Ովգ միայն արքայ Բասանու մնաց յՌափայնոց անտի. եւ գահոյք նորա գահոյք երկաթիք, եւ ահա է այն յամրոցի որդւոցն Ամոնայ. ինն կանգուն երկայնութիւն նորա եւ չորք կանգունք լայնութիւն նորա, սկայից կանգնով։