Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԾՆՈՒՆԴՔ 48:4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

4 եւ ասէ ցիս. Ահա ես աճեցուցից զքեզ, եւ բազմացուցից զքեզ, եւ արարից զքեզ ի ժողովս ազգաց. եւ տաց քեզ զերկիրս զայս՝՝ ի ժառանգութիւն յաւիտենական։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԾՆՈՒՆԴՔ 48:4
20 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ տաց քեզ եւ զաւակի քում զերկիրս զայս, յորում բնակես պանդխտութեամբ, զամենայն երկիրդ Քանանացւոց ի ժառանգութիւն յաւիտենական. եւ եղէց նոցա Աստուած։


Եւ ասէ ցնա Աստուած. Ես եմ Աստուած քո բաւական՝՝. աճեսջիր եւ բազմասջիր. ազգք եւ ժողովք ազգաց եղիցին ի քէն, եւ թագաւորք յերանաց քոց ելցեն։


Յորժամ բաժանեաց Բարձրեալն զազգս ամենայն, որպէս սփռեաց՝՝ զորդիսն Ադամայ, կացոյց սահմանս ազգաց ըստ թուոյ որդւոց Աստուծոյ,


Եւ որդիքն Իսրայելի աճեցին եւ յօրացան, բազմանային եւ զօրանային յոյժ, զի բազմացուցանէր զնոսա՝՝ երկիրն։


Եւ բնակեաց Իսրայէլ յերկրին Եգիպտացւոց յերկրին ի Գեսեմ. եւ ժառանգեցան ի նմա, եւ աճեցին եւ բազմացան յոյժ։


Ասէ. Ես եմ Աստուած հարցն քոց՝՝. մի՛ երկնչիր իջանել յԵգիպտոս, զի յազգ մեծ արարից զքեզ անդ։


Եւ դու ասացեր թէ Բարի արարից քեզ՝՝, եւ եդից զզաւակ քո իբրեւ զաւազ ծովու որ ոչ թուիցի ի բազմութենէ։


Եւ Աստուած իմ օրհնեսցէ զքեզ, եւ աճեցուսցէ զքեզ եւ բազմացուսցէ զքեզ, եւ եղիցես ի ժողովս ազգաց։


Եւ բազմացուցից զզաւակ քո իբրեւ զաստեղս երկնից, եւ տաց զաւակի քում զամենայն զերկիրս զայս, եւ օրհնեսցին ի զաւակի քում ամենայն ազգք երկրի։


Այո, օրհնելով օրհնեցից զքեզ, եւ բազմացուցանելով բազմացուցից զզաւակ քո իբրեւ զաստեղս երկնից բազմութեամբ, եւ իբրեւ զաւազ առ ափն ծովու. եւ ժառանգեսցէ զաւակ քո զքաղաքս հակառակորդաց իւրոց։


Թլփատելով թլփատեսցի ընդոծին տան քո եւ արծաթագին քո. եւ եղիցի ուխտ իմ ի վերայ մարմնոյ ձերոյ յուխտ յաւիտենական։


Եւ արարից զքեզ յազգ մեծ, եւ օրհնեցից զքեզ, եւ մեծացուցից զանուն քո. եւ եղիցես օրհնեալ։


Եւ կացոյց ի վերայ նոցա գործավարս, զի չարչարեսցեն զնոսա ի գործ. եւ շինեցին քաղաքս ամուրս փարաւոնի, զՓիդոն եւ զՌամեսէ եւ զՈվն՝ որ է Արեգ քաղաք՝՝։


Եւ հայեցայց ի ձեզ, եւ աճեցուցից զձեզ եւ բազմացուցից զձեզ, եւ հաստատեցից զուխտ իմ ընդ ձեզ։


Կին քո որպէս այգի վայելուչ՝՝ յանկիւնս տան քո, որդիք քո որպէս նորատունկ ձիթենւոյ շուրջ զսեղանով քով։


Եւ աճեցուցից զքեզ յոյժ, եւ եդից զքեզ յազգս. եւ թագաւորք ի քէն ելցեն։


Եւ բնակեսցեն յերկրին իւրեանց զոր ետու ես ծառային իմում Յակոբայ ուր բնակեցին հարք իւրեանց. եւ բնակեսցեն դոքա ի նմա, եւ որդիք դոցա եւ որդիք որդւոց դոցա մինչեւ յաւիտեան. եւ Դաւիթ ծառայ իմ եղիցի իշխան դոցա յաւիտեան։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ