15 Եւ նուազեաց արծաթ յերկրէն Եգիպտացւոց եւ յերկրէն Քանանացւոց. եկին ամենայն Եգիպտացիք առ Յովսէփ եւ ասեն. Տուր մեզ հաց, ընդէ՞ր մեռանիմք առաջի քո. զի պակասեաց արծաթ։
Եւ եղիցին արդիւնք դորա, եւ տաջիք զհինգերորդ մասն փարաւոնի, եւ չորք մասունքն ձեր եղիցին ի սերմն երկրիդ եւ ի կերակուր ձեզ եւ ամենայն ընտանեաց ձերոց, եւ ի կերակուր տղայոց ձերոց։
Հարց ցմանկտիդ քո եւ պատմեսցեն քեզ, եւ գտցեն մանկունքդ շնորհս առաջի աչաց քոց, զի ի բարի աւուր եկին. արդ տացես որչափ ինչ եւ գտցէ ձեռն քո ծառայից քոց, եւ որդւոյ քում Դաւթի։