13 Արդ պատմեցէք հօր իմում զամենայն զփառս իմ որ են յԵգիպտոս, եւ որչափ ինչ տեսէք դուք. եւ փութացեալ իջուցէք զհայրն իմ այսր։
Ահաւասիկ աչք ձեր տեսանեն եւ աչք Բենիամինի եղբօր իմոյ, զի բերան իմ խօսի ընդ ձեզ։
Հայր, զորս ետուրն ինձ, կամիմ զի ուր եսն եմ, եւ նոքա իցեն ընդ իս, զի տեսանիցեն զփառսն զիմ զոր ետուրն ցիս. զի սիրեցեր զիս յառաջ քան զլինելն աշխարհի։
Առաքեաց Յովսէփ եւ կոչեաց զՅակովբ զհայր իւր եւ զամենայն ազգատոհմն, ոգիս եւթանասուն եւ հինգ։
Եւ քաղաքին չէին պէտք արեգական եւ լուսնի, զի լուսաւորեսցեն զնա. քանզի փառքն Աստուծոյ լուսաւորէին զնա յամենայն ժամ, եւ ճրագ ի նմա՝ Գառնն։