12 Ահաւասիկ աչք ձեր տեսանեն եւ աչք Բենիամինի եղբօր իմոյ, զի բերան իմ խօսի ընդ ձեզ։
Եւ նոքա ոչ գիտէին թէ լսէր Յովսէփ, զի թարգման կայր ի միջի։
Եւ կերակրեցից զքեզ անդ. զի այլ եւս հինգ ամ կայ սովոյս. զի մի՛ սատակիցիս, դու եւ որդիք քո եւ ամենայն ստացուածք քո՝՝։
Արդ պատմեցէք հօր իմում զամենայն զփառս իմ որ են յԵգիպտոս, եւ որչափ ինչ տեսէք դուք. եւ փութացեալ իջուցէք զհայրն իմ այսր։
Տեսէք զձեռս իմ եւ զոտս, զի ես նոյն եմ. շօշափեցէք զիս եւ տեսէք, զի ոգի մարմին եւ ոսկերս ոչ ունի, որպէս զիսս տեսանէք զի ունիմ։
Ապա ասէ ցԹովմաս. Բեր զմատունս քո եւ արկ այսր եւ տես զձեռս իմ, եւ բեր զձեռն քո եւ մխեա ի կողս իմ, եւ մի՛ լինիր անհաւատ, այլ հաւատացեալ։