Եւ եկեալ Յովսէփ պատմեաց փարաւոնի, եւ ասէ. Հայր իմ եւ եղբարք, եւ խաշինք եւ առջառ նոցա, եւ ամենայն որ ինչ նոցա, եկին յերկրէն Քանանացւոց, եւ ահա են ի Գեսեմ։
Եւ ասեն ցփարաւոն. Պանդխտանալ եկաք յերկրիս յայսմիկ, զի ոչ գոյր ճարակ խաշանց ծառայից քոց, քանզի սասկացաւ սովն յերկրին Քանանացւոց. եւ արդ բնակեսցուք ծառայք քո յերկրին ի Գեսեմ։
Ահա երկիրս Եգիպտացւոց առաջի քո է. ի բարւոք երկրի բնակեցո զհայր քո եւ զեղբարս քո. եւ բնակեսցեն յերկրին ի Գեսեմ. ապա թէ գիտես թէ իցեն ի նոսա արք զօրաւորք, կացո զնոսա իշխանս ի վերայ իմոց խաշանց։