21 Եւ եղեւ իբրեւ հասաք յիջավանս եւ բացաք զամանս մեր, եւ արծաթն իւրաքանչիւր յամանի իւրում էր. արդ զարծաթն այսրէն կշռով դարձուցաք, եւ աւասիկ ի ձեռին մերում է։
Եւ արծաթ կրկին առէք ի ձեռս ձեր, եւ զարծաթն որ դարձաւ յամանս ձեր՝ տարայք ընդ ձեզ, գուցէ ընդ խաբս ինչ իցէ։
Եւ առեալ արանցն զպատարագսն եւ արծաթ կրկին ի ձեռս իւրեանց եւ զԲենիամին, յարուցեալ իջին յԵգիպտոս, եւ կացին յանդիման Յովսեփայ։
եւ ասեն. Աղաչեմք զքեզ, տէր, իջաք զառաջինն գնել կերակուրս։
Եւ այլ արծաթ բերաք ընդ մեզ, գնել կերակուրս. եւ ոչ գիտեմք ո՛վ եդ զարծաթն յամանս մեր։
Զի եթէ զարծաթն զոր գտաք յամանս մեր՝ դարձուցաք առ ձեզ յերկրէն Քանանացւոց, զիա՞րդ գողանայաք ի տանէ տեառն քո արծաթ կամ ոսկի։
մի՛ ումեք չարի չար հատուցանէք. խորհեցարուք զբարիս առաջի ամենայն մարդկան։
Եւ մի՛ ումեք պարտապան գտանիցիք, բաց զմիմեանս սիրելոյ. զի որ սիրէ զընկերն՝ զօրէնսն կատարէ.
Աղօթս արարէք վասն մեր, զի հաստատեալ գիտեմք եթէ բարւոք միտս ունիմք, յամենայնի կամիմք բարւոք գնացս ցուցանել։
Բարք անարծաթասէրք լինիցին, բաւական համարել որչափ ինչ ի ձեռս իցէ. քանզի ինքն իսկ ասաց. Ոչ թողից զքեզ եւ ոչ ընդ վայր հարից։
զվարս ձեր ի մէջ հեթանոսաց պարկեշտս ցուցանել, զի որով բամբասիցեն զձեզ իբրեւ զչարագործս, ի բարւոք գործոցն ձերոց դիտեալ՝ փառաւոր առնիցեն զԱստուած յաւուրն այցելութեան։
ունիցիք բարս քաղցունս, զի որով չարախօսիցեն զձէնջ յամօթ լիցին որք բամբասեն զձեր բարւոք գնացս ի Քրիստոս։