53 Եւ անցին եւթն ամք լիութեանն որ եղեն յերկրին Եգիպտացւոց։
Եւ զանուն երկրորդին կոչեաց Եփրեմ, զի ասէ՝ թէ Աճեցոյց զիս Աստուած յերկրի տառապանաց իմոց։
Եւ սկան գալ եւթն ամք սովոյն, որպէս եւ ասաց Յովսէփ. եւ եղեւ սով յամենայն երկրին, զի՝՝ յամենայն երկրին Եգիպտացւոց ոչ գտանէր հաց։
Զի այս երկրորդ ամ է սովոյս ի վերայ երկրի, այլեւս հինգ ամ՝ յորս ոչ լինիցի վար, եւ ոչ հունձ։
Հայեաց յուխտ քո, զի լցան տունք ափշելոց յերկրի անիրաւութեամբ՝՝։
Եւ ասէ ցնա Աբրահամ. Որդեակ, յիշեա զի ընկալար անդէն զբարիս քո ի կեանսն քում, եւ Ղազարոս նոյնպէս զչարչարանս. արդ սա աստ մխիթարի, եւ դու այդր պապակիս։