35 Եւ ժողովեցան ամենայն ուստերք նորա եւ ամենայն դստերք նորա, եւ եկին մխիթարել զնա, եւ ոչ կամէր մխիթարել. ասէ. Զի իջից ես սովին սգով առ որդի իմ ի դժոխս։ Եւ ելաց զնա հայրն իւր։
Պատասխանի ետ Լաբան եւ ասէ ցՅակոբ. Դստերքդ՝ դստերք իմ են, եւ ուստերքդ՝ ուստերք իմ են, եւ խաշինքդ՝ խաշինք իմ են. եւ ամենայն ինչ զոր դու տեսանես՝ իմ է եւ դստերացդ իմոց. եւ արդ զի՞նչ արարից դոցա այսօր, կամ որդւոց դոցա զոր ես ծնայ՝՝։
Եւ նա ասէ. Ոչ իջանէ որդի իմ ընդ ձեզ. զի եղբայր սորա մեռաւ, եւ սա միայն մնացեալ է. եւ դէպ լինիցի սմա հիւանդանալ ի ճանապարհին զոր երթայցէք, եւ իջուցանիցէք զծերութիւնս իմ տրտմութեամբ ի դժոխս։
Եւ լուեալ երից բարեկամացն զչարիսն ամենայն որ հասին ի վերայ նորա, եկին յիւրաքանչիւր աշխարհէ առ նա, Եղիփազ արքայ Թեմնացւոց, Բաղդատ բռնաւոր Սաւքեցւոց, Սովփար արքայ Մինեցւոց՝՝. եւ եկին առ նա միաբան մխիթարել եւ սփոփել զնա։
Զամենայն ինչ որ ինչ գտցէ ձեռն քո գործել, որչափ ի կարի քում իցէ՝ գործեսջիր. զի ոչ գործ եւ խորհուրդ եւ գիտութիւն եւ իմաստութիւն եղիցին ի դժոխս յոր դու երթալոցն ես։
Այսպէս ասէ Տէր. Ձայն ի Հռամայ լսելի եղեւ՝ ողբումն եւ լալումն եւ գուժումն. Ռաքէլ լայր զորդիս իւր, եւ ոչ կամէր մխիթարել ի վերայ որդւոց իւրոց, զի ոչ գոյին։