Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԾՆՈՒՆԴՔ 36:15 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

15 Սոքա են իշխանք՝ որդիք Եսաւայ. որդիք Եղիփազու անդրանկանն Եսաւայ, իշխան Թեման, իշխան Ովմար, իշխան Սովփար, իշխան Կենէզ,

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԾՆՈՒՆԴՔ 36:15
19 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ այս են որդիք Ողիբամայ դստեր Անայի որդւոյ Սեբեգովնի կնոջ Եսաւայ, եւ ծնաւ Եսաւայ զՅէուս եւ զԵգղոմ եւ զԿորխ։


իշխան Կորխ, իշխան Գոթոմ, իշխան Ամաղէկ. սոքա են իշխանք Եղիփազու յերկրին Եդովմայեցւոց. սոքա են որդիք Ադդայի։


Եւ այս են որդիք Ողիբամայ կնոջ Եսաւայ. իշխան Յէուս, իշխան Յեգղոմ, իշխան Կորխ. այս են իշխանք Ողիբամայ դստեր Անայի կնոջ Եսաւայ։


Եւ ծնաւ Ադդա Եսաւայ զԵղիփազ, եւ Բասեմաթ ծնաւ զՌագուէլ։


Եւ մեռաւ Յոբաբ, եւ թագաւորեաց փոխանակ նորա Ասովմ յերկրէն Թեմնացւոց։


Եւ լուեալ երից բարեկամացն զչարիսն ամենայն որ հասին ի վերայ նորա, եկին յիւրաքանչիւր աշխարհէ առ նա, Եղիփազ արքայ Թեմնացւոց, Բաղդատ բռնաւոր Սաւքեցւոց, Սովփար արքայ Մինեցւոց՝՝. եւ եկին առ նա միաբան մխիթարել եւ սփոփել զնա։


Սերմանք նոցա ըստ միտս՝՝, եւ որդիք նոցա առաջի աչաց։


Կրկնեալ անդրէն Եղիփազու Թեմնացւոյ ասէ.


Յայնժամ տագնապեցան դատաւորք Եդովմայ եւ իշխանք Մովաբացւոց, կալաւ զնոսա դողումն. հալեցան ամենայն բնակիչք Քանանացւոց։


Վասն այդորիկ լուարուք զխորհուրդ Տեառն զոր խորհեցաւ ի վերայ Եդովմայեցւոց, եւ զխորհուրդ նորա զոր խորհեցաւ ի վերայ բնակչաց Թեմանայ. եթէ ոչ հարցին յետինք ոչխարացն, բայց եթէ յաւիտեան կայցեն, քակտումն նոցա՝՝։


Ի վերայ Եդովմայ այսպէս ասէ Տէր զօրութեանց. Ո՞չ եւս գոյ իմաստութիւն ի Թեման. կորեա՞ւ խորհուրդ ի հանճարեղաց. գնա՞ց իմաստութիւն նորա։


վասն այդորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ձգեցից զձեռն իմ ի վերայ Եդովմայ, եւ սատակեցից ի նմանէ զմարդ եւ զանասուն, եւ եդից զնա անապատ. եւ հալածեալք ի Թեմանայ՝՝ անկցին ի սուր։


Եւ առաքեցից հուր ի Թեման, եւ կերիցէ հուր զհիմունս պարսպաց նորա՝՝։


Եւ սարսեսցեն պատերազմողք քո որ ի Թեմանայ՝՝. զի բարձցի մարդ ի լեռնէն Եսաւայ։


Աստուած ի Թեմանայ եկեսցէ, եւ Սուրբն ի հովանաւոր եւ յանտառախիտ լեռնէ՝՝։ Հանգիստ։ Ծածկեցին զերկինս փառք նորա, օրհնութեամբ նորա լի եղեւ երկիր։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ