Այո, օրհնելով օրհնեցից զքեզ, եւ բազմացուցանելով բազմացուցից զզաւակ քո իբրեւ զաստեղս երկնից բազմութեամբ, եւ իբրեւ զաւազ առ ափն ծովու. եւ ժառանգեսցէ զաւակ քո զքաղաքս հակառակորդաց իւրոց։
Որեարն այն խաղաղութեամբ են ընդ մեզ. արդ բնակեսցեն յերկրիս եւ շահեսցին ի սմա. զի երկիրս ընդարձակ է առաջի նոցա. զդստերս նոցա առցուք մեզ կանայս, եւ զդստերս մեր տացուք նոցա։
Եւ կանխէր Աբիսողոմ եւ կայր առ ճանապարհի դրանն. եւ լինէր ամենայն այր որոյ էր դատ գալ առ արքայ ի դատաստան, բարբառէր առ նա Աբիսողոմ եւ ասէր ցնա. Յորմէ՞ քաղաքէ ես դու։ Եւ ասէր այրն. Ի միոյ ի ցեղիցն Իսրայելի է ծառայ քո։
Եւ Բոոս ել ի դուռնն եւ նստաւ անդ. եւ ահա անցանէր առ նովաւ մերձաւորիչն զորմէ խօսեցաւ Բոոս. եւ ասէ ցնա Բոոս. Անց նիստ աստ վայր մի եւ մնա՝՝։ Եւ նա անց նստաւ։