Զի մի է, եւ ոչ կրկին. եւ որդի եւ եղբայր ոչ գոյ նորա. եւ ոչ է վախճան ամենայն վաստակոյ նորա. եւ սակայն ակն նորա ոչ յագի մեծութեամբ. եւ արդ ո՞ւմ ջանամ ես, եւ զլանամ զանձն իմ ի բարութենէ. զի եւ այն ընդունայնութիւն է եւ զբաղումն չար։
Եւ գնաց Անանիա եւ եմուտ յապարանսն, եւ եդեալ ի վերայ նորա ձեռս՝ ասէ. Սաւուղ եղբայր, ի վեր հայեաց,՝՝ Տէր առաքեաց զիս, Յիսուս որ երեւեցաւն քեզ ի ճանապարհին յորում գայիրն, որպէս զի տեսցես եւ լցցիս Հոգւով Սրբով։
Եւ ելին որդիքն Իսրայելի եւ լացին առաջի Տեառն մինչեւ ցերեկոյ. եւ հարցին զՏէր եւ ասեն. Եթէ յաւելցո՞ւք մարտնչել ի պատերազմ ընդ Բենիամինի եղբօր մերում։ Եւ ասէ Տէր. Ելէք ի վերայ նոցա։