Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԾՆՈՒՆԴՔ 33:10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

10 Եւ ասէ Յակոբ. Մի՛ այդպէս, եթէ գտի շնորհս առաջի քո, ընկալ զընծայսն ի ձեռաց իմոց. քանզի այնպէս տեսի զերեսս քո՝ որպէս ոք տեսանիցէ զերեսս Աստուծոյ, եւ զուարթասցիս ընդ իս։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԾՆՈՒՆԴՔ 33:10
19 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

որովհետեւ եգիտ ծառայ քո ողորմութիւն առաջի քո, եւ մեծ արարեր զարդարութիւն քո զոր առնես յիս ապրել անձին իմոյ. եւ արդ ես ոչ կարեմ զերծանել ի լեառն, գուցէ հասանիցեն ինձ չարիքն եւ մեռանիցիմ։


Եւ կոչեաց Յակոբ զանուն տեղւոյն այնորիկ Տեսիլ Աստուծոյ՝՝. զի տեսի զԱստուած դէմ յանդիման, եւ ապրեցաւ անձն իմ։


Եւ առ զօրհնութիւնսդ իմ զոր մատուցի քեզ. զի ողորմեցաւ ինձ Աստուած, եւ է իմ ամենայն ինչ։ Եւ բռնադատեաց զնա, եւ առ։


Եւ ասէ Եսաւ. Կայ եւ իմ շատ, եղբայր, քեզ լիցի քոյդ։


Խօսեցաւ ընդ նմա Յուդա եւ ասէ. Վկայութեամբ եդ ընդ մեզ վկայութիւն այրն եւ ասէ. Մի՛ տեսանիցէք զերեսս իմ, եթէ ոչ եղբայրն ձեր կրտսեր ընդ ձեզ իցէ։


Եւ մերձեցան աւուրք Իսրայելի մեռանելոյ, եւ կոչեաց զորդի իւր զՅովսէփ եւ ասէ ցնա. Եթէ գտի շնորհս առաջի քո, դիր զձեռն քո ընդ երանօք իմովք, եւ արասցես ի վերայ իմ ողորմութիւն եւ ճշմարտութիւն, չթաղել զիս յԵգիպտոս։


Եւ իբրեւ անցին աւուրք սգոյն, խօսեցաւ Յովսէփ ընդ իշխանսն փարաւոնի եւ ասէ. Եթէ գտի շնորհս առաջի ձեր, խօսեցարուք ընդ փարաւոնի եւ ասացէք.


Եւ ասէ արքայ. Դարձցի ի տուն իւր, եւ զերեսս իմ մի՛ տեսցէ։ Եւ դարձաւ Աբիսողոմ ի տուն իւր, եւ զերեսս արքայի ոչ ետես։


Եւ նստաւ Աբիսողոմ յԵրուսաղէմ աւուրս ամաց երկուց, եւ զերեսս արքայի ոչ ետես։


Եւ ասէ Աբիսողոմ ցՅովաբ. Յղեցի առ քեզ եւ ասեմ. Եկ այսր յղեցից զքեզ առ արքայ, ասել՝ թէ Ընդէ՞ր եկի ի Գեսուրայ, լաւ էր ինձ տակաւին անդ լինել քան ոչ տեսանել՝՝ զերեսս արքայի, եւ եթէ վնաս ինչ կայցէ յիս, սպան զիս։


Եւ ասէ Դաւիթ. Բարւոք է. ես ուխտեցից ընդ քեզ ուխտ. բայց բան մի ես խնդրեմ ի քէն, մի՛ տեսցես զերեսս իմ, եթէ ոչ ածցես զՄեղքող դուստր Սաւուղայ ի գալն քում տեսանել զերեսս իմ։


Յաղաչել իւրում առ Տէր՝ ընդունելի եղիցի նմա. մտցէ լուրջ երեսօք դաւանութեան, հատուսցէ մարդկան զարդարութիւն։


Ի փշրել ոսկերաց իմոց նախատեցին զիս թշնամիք իմ, յասել ցիս զօրհանապազ թէ՝ Ո՞ւր է Աստուած քո։


Այսպէս ասէ Տէր. Գտին տապ յանապատի անդ, սատակելովքն հանդերձ սուսերաւ. երթայք, մի՛ սատակէք զԻսրայէլ՝՝.


Զգոյշ լերուք, մի՛ արհամարհիցէք զմի ի փոքրկանցս յայսցանէ. ասեմ ձեզ, զի հրեշտակք նոցա յերկինս հանապազ տեսանեն զերեսս Հօր իմոյ որ յերկինս է։


եւ տեսանէին զերեսս նորա. եւ անուն նորա գրեալ էր ի ճակատս նոցա։


Եւ անկեալ ի վերայ երեսաց իւրոց երկիր եպագ յերկիր ի խոնարհ, եւ ասէ. Զի՞ է զի գտի շնորհս առաջի աչաց քոց ճանաչել զիս, եւ ես եմ կին մի օտար։


Պատասխանի ետ Դաւիթ եւ ասէ ցՅովնաթան՝՝. Գիտելով գիտէ հայր քո զի գտի շնորհս առաջի աչաց քոց, եւ ասէ թէ՝ Մի՛ գիտասցէ Յովնաթան, գուցէ ոչ կամիցի՝՝. այլ կենդանի է Տէր եւ կենդանի է անձն քո, զի որպէս ասացի՝ վճարեալ է ընդ իս եւ ընդ հայր քո մինչեւ ցմահ՝՝։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ