5 Եւ եղեն իմ արջառ եւ ոչխար եւ էշք, ծառայք եւ աղախնայք. եւ առաքեցի պատմել տեառն իմում Եսաւայ զի գտցէ ծառայ քո շնորհս առաջի քո։
Եւ մեծացաւ այրն յոյժ յոյժ, եւ եղեւ նորա ոչխար եւ արջառ յոյժ, ծառայք եւ աղախնայք, ուղտք եւ էշք։
Ամենայն մեծութիւն եւ փառք՝՝ զոր եհան Աստուած ի հօրէ մերմէ, մեզ եղիցի՝՝ եւ որդւոց մերոց. արդ զոր ինչ ասաց քեզ Աստուած՝ արա։
Եւ ասէ Տէր Աստուած ցՅակոբ. Դարձիր յերկիր հօր քո եւ յազգ քո, եւ եղէց ընդ քեզ։
Եւ առ զօրհնութիւնսդ իմ զոր մատուցի քեզ. զի ողորմեցաւ ինձ Աստուած, եւ է իմ ամենայն ինչ։ Եւ բռնադատեաց զնա, եւ առ։
Եւ ասէ Եսաւ. Իսկ թողից առ քեզ ի ժողովրդենէ աստի որ ընդ իս են։ Եւ նա ասէ. Ընդէ՞ր իցէ ինձ այդ, շատ է զի գտի շնորհս առաջի քո, տէր։
Եւ ասէ. Զի՞նչ էր այն ամենայն չու որ ինձ դիպեցաւ։ Եւ նա ասէ. Զի գտցէ շնորհս ծառայ քո առաջի քո։
Եւ ասեն. Կեցուցեր զմեզ, գտաք շնորհս առաջի տեառն մերոյ, եւ եղիցուք ծառայք փարաւոնի։
Եւ ասէ արքայ ցՍիբա. Ահա քեզ լիցի ամենայն ինչ որ է Մեմփիբոսթեայ։ Երկիր եպագ Սիբա եւ ասէ. Գտի շնորհս առաջի քո, տէր իմ արքայ։
Արդ ես զձե՞զ ինչ խնդրեցի,
Ապա թէ ասիցէ ծառայն այն ի սրտի իւրում. Յամէ տէր իմ ի գալ. եւ սկսանիցի հարկանել զծառայսն եւ զաղախնայսն, ուտել եւ ըմպել եւ արբենալ,
Եւ ասէ Հռութ Մովաբացի ցՆոոմին. Երթայց յանդ եւ քաղեցից հասկ զհետ ուրուք, որոյ գտից շնորհս առաջի աչաց նորա։ Եւ ասէ ցնա. Երթ, դուստր։
Եւ ասէ Աննա. Եգիտ աղախին քո շնորհս առաջի քո։ Եւ գնաց կինն զճանապարհս իւր, եւ եմուտ ի վանս իւր, եւ կերաւ ընդ առն իւրում եւ խօսեցաւ՝՝, եւ երեսք իւր այլ ոչ եւս տխրեցան։