Եւ ասէ ցնա Աստուած ի տեսլեանն. Ես գիտացի զի սրբութեամբ սրտի արարեր դու զայդ, եւ խնայեցի ես ի քեզ՝ չմեղանչել քեզ յիս. վասն այնորիկ ոչ ետու թոյլ քեզ մերձենալ ի դա։
ո՞չ դու ամրացուցեր զարտաքին նորա եւ զներքին տան նորա, եւ որ ինչ միանգամ արտաքոյ շուրջ զնովաւ է. զգործս ձեռաց նորա օրհնեցեր, եւ զանասուն նորա բազմացուցեր ի վերայ երկրի։
Եւ բուռն հարկանիցեն եւթն կին զառնէ միոջէ եւ ասիցեն. Հաց՝ զմեր կերիցուք, եւ հանդերձ՝ զմեր զգեցցուք, բայց միայն անուն քո կոչեսցի ի վերայ մեր. բարձ ի մէնջ զնախատինս մեր։
Ամենայն անօթ վնասակար ի քեզ ոչ աջողեսցի. եւ զամենայն բարբառ որ յարիցէ ի վերայ քո ի դատաստան՝ պարտեսցես, եւ ամենայն դատախազք քո ի նմին. զի գոյ՝՝ ժառանգութիւն պաշտօնէից Տեառն. եւ դուք եղիցիք ինձ իրաւացիք՝՝ ասէ Տէր։