5 Եւ յղացաւ Բալլա նաժիշտ Ռաքելայ՝՝, եւ ծնաւ որդի Յակոբայ։
Ասէ ցնա Յակոբ. Դու գիտես որչափ ինչ ծառայեցի քեզ, եւ որչափ խաշն էր քո առ իս։
Եւ ետ նմա զԲալլա զաղախին իւր կնութեան, եմուտ առ նա Յակոբ։
Եւ ասէ Ռաքէլ. Իրաւ արար ինձ Աստուած, եւ լուաւ ձայնի իմում, եւ ետ ինձ որդի. վասն այնորիկ կոչեաց զանուն նորա Դան։
Եւ եղեւ իբրեւ բնակեաց Իսրայէլ յերկրին յայնմիկ, գնաց Ռուբէն եւ ննջեաց ընդ Բալլայ հարճի հօր իւրոյ. լուաւ Իսրայէլ եւ չար թուեցաւ առաջի նորա՝՝։
Եւ որդիք Բալլայ նաժշտին Ռաքելայ՝ Դան եւ Նեփթաղիմ։
Սոքա են որդիք Բալլայ զոր ետ Լաբան Ռաքելի դստեր իւրում, եւ ծնաւ զսոսա Յակոբայ. ամենեքին ոգիք եւթն։
Եւ այս են անուանք որդւոցն Իսրայելի. Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Զաբուղոն,
Եւ որդւոցն Դանայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝
Եւ այս են անուանք արանցն որ յանդիման լինիցին ընդ ձեզ. Ռուբենի՝ Եղիսուր որդի Սադիուրայ,
Աբրահամ ծնաւ զԻսահակ. Իսահակ ծնաւ զՅակովբ. Յակովբ ծնաւ զՅուդա եւ զեղբարս նորա.
Եւ ետ նմա ուխտ թլփատութեան. եւ ապա ծնաւ զԻսահակ, եւ թլփատեաց զնա յաւուր ութերորդի. եւ Իսահակ՝ զՅակովբ, եւ Յակովբ՝ զերկոտասան նահապետսն։