21 Եւ յետ այնորիկ ծնաւ դուստր, եւ կոչեաց զանուն նորա Դինա։
Սոքա են որդիք Լիայ՝ զոր ծնաւ Յակոբայ ի Միջագետս Ասորւոց, եւ զԴինա դուստր նորա. ամենայն ոգիք, ուստերք եւ դստերք, երեսուն եւ երեք։
Եւ զԵմովր եւ զՍիւքեմ զորդի նորա սպանին ի սուր սուսերի. եւ առին զԴինա ի տանէ Սիւքեմայ եւ ելին։
Եւ ասէ Լիա. Պարգեւեաց ինձ Աստուած պարգեւ բարի. յայսմ հետէ սիրեսցէ զիս՝՝ այր իմ, զի ծնայ նմա որդիս վեց։ Եւ կոչեաց զանուն նորա Զաբողոն։
Եւ յիշեաց Աստուած զՌաքէլ. եւ լուաւ նմա Աստուած, եւ եբաց զարգանդ նորա։