17 Եւ լուաւ Աստուած Լիայ. յղացաւ եւ ծնաւ Յակոբայ որդի հինգերորդ։
Եւ իբրեւ եմուտ Յակոբ յանդէ ընդ երեկս, ել Լիա ընդ առաջ նորա եւ ասէ. Առ իս մտցես այսօր. քանզի ի վարձու կալայ զքեզ փոխանակ մանրագորաց որդւոյ իմոյ։ Եւ ննջեաց ընդ նմա զայն գիշեր։
Եւ ասէ Լիա. Ետ ինձ Աստուած զվարձս իմ, փոխանակ զի ետու զաղախինն իմ առն իմում։ Եւ կոչեաց զանուն նորա Իսաքար, որ է վարձ։՝՝
Եւ յիշեաց Աստուած զՌաքէլ. եւ լուաւ նմա Աստուած, եւ եբաց զարգանդ նորա։
Եւ ասէ Ռաքէլ. Իրաւ արար ինձ Աստուած, եւ լուաւ ձայնի իմում, եւ ետ ինձ որդի. վասն այնորիկ կոչեաց զանուն նորա Դան։
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Տեսանելով տեսի զչարչարանս ժողովրդեան իմոյ որ յԵգիպտոս, եւ լուայ աղաղակի նոցա ի գործավարացն իւրեանց, զի գիտեմ զվիշտս նոցա.
Ասէ ցնա հրեշտակն Տեառն. Մի՛ երկնչիր, Զաքարիա, զի լսելի եղեն աղօթք քո, եւ կին քո Եղիսաբեթ ծնցի քեզ որդի, եւ կոչեսցես զանուն նորա Յովհաննէս։
Եւ յղացաւ, եւ եղեւ ի ժամանակի աւուրցն եւ ծնաւ որդի, եւ կոչեաց զանուն նորա Սամուէլ, ասէ. Զի ի Տեառնէ Աստուծոյ զօրութեանց՝՝ խնդրեցի զսա։