13 Եւ ասէ Լիա. Երանելի եմ ես, զի երանեսցեն զիս կանայք։ Եւ կոչեաց զանուն նորա Ասեր, մեծութիւն։
Յղացաւ Զելփա նաժիշտն Լիայ, եւ ծնաւ եւս որդի երկրորդ՝ Յակոբայ։
Եւ որդիք Զելփայ նաժշտին Լիայ՝ Գադ եւ Ասեր։ Այս են որդիք Յակոբայ, որ եղեն նմա ի Միջագետս Ասորւոց։
Եւ սոքա են որդիք Ասերայ՝ Յեմնա եւ Յեսուսա եւ Յէուլ եւ Բարիա եւ Սարա քոյր նոցա. եւ որդիք Բարիայ՝ Քոբոր եւ Մեղքիէլ։
Ասերայ պարարտ հաց իւր, եւ ինքն տացէ կերակուր իշխանաց։
Եւ ողորմածութիւնք նորա կանգնեցին զորդիս նորա եւ մեծացուցին՝՝. եւ այր նորա գովէ զնա՝ եւ ասէ.
Դստերքն եւ թագուհիք տեսին զհարսնն, եւ երանեցին նմա.՝՝ Ո՞վ է սա որ երեւեալս է իբրեւ զառաւօտ, գեղեցիկ իբրեւ զլուսին, ընտիր իբրեւ զարեգակն, զարմանալի յօրինեալ՝՝։
Զի հայեցաւ ի խոնարհութիւն աղախնոյ իւրոյ. զի ահա յայսմ հետէ երանեսցեն ինձ ամենայն ազգք։