14 Եւ ասէ ցնա Լաբան. Յոսկերացս իմոց եւ ի մարմնոցս իմոց ես դու։ Եւ էր ընդ նմա ամսօրեայ մի ժամանակ։
Ասէ Աբրամ ցՂովտ. Մի՛ լիցի կռիւ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ընդ հովիւս իմ եւ ընդ հովիւս քո. զի արք եղբարք եմք մեք։
Եւ ասէ Ադամ. Այս այժմիկ ոսկր յոսկերաց իմոց եւ մարմին ի մարմնոյ իմմէ. սա կոչեսցի Կին, զի յառնէ իւրմէ առաւ։
Եւ պատմեաց Յակոբ Ռաքելայ եթէ եղբայր հօր նորա է, եւ որդի Ռեբեկայ. եւ ընթացաւ պատմեաց հօր իւրում ըստ բանիցս այսոցիկ՝՝։
Եւ ասէ Լաբան ցՅակոբ. Զի եղբայր իմ ես դու, ոչ ծառայեսցես ինձ ձրի՝՝. յայտ արա ինձ զինչ իցեն վարձք քո։
եկայք վաճառեսցուք զնա Իսմայելացւոցն, եւ ձեռք մեր մի՛ շաղախեսցին ի նմա, զի եղբայր եւ մարմին մեր է։ Եւ լուան նմա եղբարքն իւր։
Եւ եկին ամենայն ցեղքն Իսրայելի առ Դաւիթ ի Քեբրոն, խօսեցան եւ ասեն. Ահաւասիկ ոսկերք քո եւ մարմինք քո եմք։
Մի՛ հաւատայք սիրելեաց, եւ մի՛ յուսայք յիշխանս. եւ յանկողնակցէ քումմէ զգոյշ լեր պատմել ինչ նմա։
զի թերեւս նախանձ արկից նոցա մարմնով իմով՝՝ եւ ապրեցուցից զոմանս ի նոցանէ։
զի անդամք եմք մարմնոյ նորա, ի մարմնոյ նորա եւ յոսկերաց նորա։
Խօսեցարուք յականջս ամենայն արանց Սիկիմացւոց. Ո՞ր լաւ իցէ ձեզ, իշխել ձեզ եւթանասո՞ւն արանց ամենայն որդւոցն Յերոբաաղայ, եթէ տիրել ձեզ առն միոջ. եւ յիշեցէք զի ոսկր ձեր եւ մարմին ձեր եմ ես։