18 Եւ նա ասէ. Արբ, տէր։ Եւ փութացաւ իջոյց զսափորն ի վերայ բազկաց իւրոց, եւ արբոյց նմա,
Եւ եղիցի կոյս մի որում ես ասացից, թէ Խոնարհեցո զսափորդ քո զի արբից, եւ ասասցէ ցիս. Արբ, եւ ուղտուցդ քոց եւս արբուցից մինչեւ դադարեսցեն յըմպելոյ, զայն պատրաստեցեր ծառային քում Իսահակայ, եւ այնու գիտացից թէ արարեր ողորմութիւն տեառն իմում Աբրահամու։
Եւ փութացեալ իջոյց զսափորն յինքենէ եւ ասէ. Արբ դու, եւ ուղտուցդ եւս քոց արբուցից։ Եւ արբի, եւ ուղտուցն իմոց արբոյց։
Եւ գնաց բերել. եւ աղաղակեաց զհետ նորա Եղիա եւ ասէ. Առցես ինձ պատառ մի հաց ի ձեռին քում։
Զբերան իւր եբաց չափով եւ իմաստութեամբ, եւ կարգ եդ լեզուի իւրում։
Եւ գլուխ ամենայնի՝ զի համամիտք իցէք, համակարիք, եղբայրասէրք, ազնուագութք, խոնարհք։