Ոչ հաստատեսցի մի վկայ վկայել զմարդոյ ըստ ամենայն ապիրատութեան եւ ըստ ամենայն յանցանաց, եւ ըստ ամենայն մեղաց զոր մեղանչէ. ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։
Եւ Բոոս ել ի դուռնն եւ նստաւ անդ. եւ ահա անցանէր առ նովաւ մերձաւորիչն զորմէ խօսեցաւ Բոոս. եւ ասէ ցնա Բոոս. Անց նիստ աստ վայր մի եւ մնա՝՝։ Եւ նա անց նստաւ։
Պատասխանի ետ ամենայն ժողովուրդն ի դրանն եւ ասեն. Մեք եմք վկայք։ Եւ ծերքն ասեն.՝՝ Տացէ Տէր զկինն որ մտանէ ի տուն քո իբրեւ զՀռաքէլ եւ իբրեւ զԼիա, որ շինեցին երկոքին զտունն Իսրայելի, առնել զօրութիւն յԵփրաթա, եւ կոչել անուն ի Բեթղեհէմ։
Եւ ես ասացի թէ յայտնեցից յունկն քո. արդ ստացիր առաջի սոցա որ նստինս, եւ առաջի ծերոց ժողովրդեան իմոյ. արդ եթէ մերձաւորեցուցանես՝ մերձաւորեցո՛. ապա թէ ոչ մերձաւորեցուցանես, պատմեա ինձ եւ գիտացից. զի ոչ գոյ բաց ի քէն մերձաւորարար, եւ յետ քո ես եմ մերձաւորիչ։
Եւ ասէ Բոոս ցծերսն եւ ցամենայն ժողովուրդն. Վկայք իմ էք դուք այսօր, զի ստացայ զամենայն ինչս Ելիմելեքայ, եւ զամենայն ինչ որ է Քելլոնայ եւ Մաալոնայ ի ձեռաց Նոոմինայ։