Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԾՆՈՒՆԴՔ 21:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Եւ ասէ. Ո՞վ պատմեսցէ Աբրահամու եթէ սնուցանէ մանուկ՝ Սառա. զի ծնայ որդի ի ծերութեան իմում։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԾՆՈՒՆԴՔ 21:7
15 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Անկաւ Աբրահամ ի վերայ երեսաց իւրոց եւ ծիծաղեցաւ. եւ խօսեցաւ ի սրտի իւրում եւ ասէ, թէ՝ Հարիւրամենի՝ որդի՞ լինիցի, եւ Սառա՝ իննըսնամեայ ծնանիցի՞։


Եւ ասէ Տէր ցԱբրահամ. Զի՞ է զի ծիծաղեցաւ Սառա ընդ միտս իւր եւ ասէ, թէ Արդարեւ ծնանիցի՞մ, զի ահա ես պառաւեալ եմ։


Եւ աճեաց մանուկն, եւ հատուցաւ ի ստենէ. եւ արար Աբրահամ ուրախութիւն մեծ յաւուր յորում հատուցաւ ի ստենէ Իսահակ որդի իւր։


Եւ ծնաւ քոյրն Թեկեմինայ Ադերայ՝՝ զԳանեբաթ զորդի նորա, եւ սնոյց զնա Թեկեմինա ի մէջ որդւոցն փարաւոնի. եւ էր Գանեբաթ ի տան փարաւոնի ի մէջ որդւոցն փարաւոնի։


Եւ յարեայ ընդ առաւօտն դիեցուցանել զորդին իմ, եւ նա էր մեռեալ. եւ հայեցայ ընդ նա այգունն, եւ ահա չէր որդին իմ զոր ծնայ։


Եւ ասասցես ի սրտի քում. Ո՞ ծնաւ ինձ զսոսա. զի ես անզաւակ եւ այրի էի, պանդուխտ եւ արգելական. եւ զսոսա ինձ ո՞ սնոյց, զի ես միայն մնացեալ էի, եւ սոքա ո՞ւր էին։


Ո՞ լուաւ, ո՞ ետես այսպիսի ինչ, եթէ երկնեաց երկիր ի միում աւուր, եւ ծնաւ ազգ մի ողջոյն միանգամայն. զի երկնեաց Սիոն եւ ծնաւ զմանկունս իւր։


Անիծեալ լիցի մարդն որ ետ աւետիս հօր իմոյ, եւ ասէ թէ՝ Ծնաւ քեզ արու մանուկ, եւ ուրախութեամբ ուրախ առնէր զնա։


Զի ոչ գոն հմայք ի Յակոբ, եւ ոչ ըղձութիւնք ի մէջ Իսրայելի. ըստ ժամանակի պատմեսցի Յակոբայ եւ Իսրայելի, զի՜նչ կատարելոց իցէ՝՝ Աստուած։


զի յայտնեսցի արդ իշխանութեանց եւ պետութեանց որ յերկինս են՝ ի ձեռն եկեղեցւոյ բազմապատիկ իմաստութիւնն Աստուծոյ։


յորժամ գայցէ փառաւոր լինել ի մէջ սրբոց իւրոց, եւ սքանչելի ի մէջ ամենայն հաւատացելոց, (զի հաւատարիմ եղեւ վկայութիւնն մեր ի վերայ ձեր,) յաւուր յայնմիկ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ