30 Եւ ասէ. Զայդ եւթն որոջս առցես յինէն, զի եղիցի ինձ ի վկայութիւն, թէ ես փորեցի զջրհորդ զայդ։
Եւ կացոյց Աբրահամ եւթն որոջ ոչխարաց միայն։
Եւ ասէ Աբիմելէք ցԱբրահամ. Զի՞նչ են այս եւթն որոջք ոչխարաց զորս կացուցեր միայն։
Եւ զամենայն ջրհորս զոր փորեցին ծառայք նորա ի ժամանակսն Աբրահամու հօր նորա՝ խցին Փղշտացիքն եւ լցին զնոսա հողով։
Եւ դարձեալ Իսահակ փորեաց զջրհորսն ջրոց, զոր փորեցին ծառայքն Աբրահամու հօր նորա, եւ խցին զայն Փղշտացիքն յետ մահուանն Աբրահամու հօր նորա, եւ եդ նոցա անուանս ըստ անուանցն զոր անուանեաց նոցա Աբրահամ հայր իւր։
եղիցի վկայ կարկառս, եւ վկայ արձանս, զի ոչ ես անցից ըստ կարկառս, եւ մի՛ դու անցանիցես ըստ բլուրս եւ ըստ արձանս ըստ այս՝ չարութեամբ։
եւ ասէ Յեսու ցամենայն ժողովուրդն. Ահա վէմս այս եղիցի ձեզ ի վկայութիւն, զի սա լուաւ զամենայն խօսեցեալսն ի Տեառնէ զոր խօսեցաւ ընդ ձեզ այսօր՝՝. եւ եղիցի սա ձեզ ի վկայութիւն աւուրց յետնոց յորժամ՝՝ ստիցէք Տեառն Աստուծոյ ձերում։