6 Եւ ասէ ցնա Աստուած ի տեսլեանն. Ես գիտացի զի սրբութեամբ սրտի արարեր դու զայդ, եւ խնայեցի ես ի քեզ՝ չմեղանչել քեզ յիս. վասն այնորիկ ոչ ետու թոյլ քեզ մերձենալ ի դա։
եւ չիք ինչ ի տան աստ որ մեծ է քան զիս. եւ չիք ինչ զատեալ յինէն բայց ի քէն՝ զի կին նորա ես. եւ զիա՞րդ առնիցեմ զբանդ զայդ զչար եւ զմեծ, եւ մեղանչիցեմ առաջի Աստուծոյ։
Քանզի մերժեցից զազգսն յերեսաց քոց. եւ ընդարձակեցից զսահմանս քո, եւ ոչ ոք իցէ որ ակն դնիցէ երկրին քում, յորժամ ելանիցես երեւել առաջի Տեառն Աստուծոյ քո երիս ժամանակս ի տարւոջ։
Անձն ոք եթէ մեղիցէ, եւ արհամարհելով արհամարհիցէ զպատուիրանս Տեառն, եւ ստեսցէ ընկերի իւրում, եթէ՛ յաւանդի, եթէ ի զովողութեան եւ եթէ՛ ի յափշտակութեան, եւ եթէ վնասեսցէ ինչ ընկերի իւրում,
Եւ արդ կենդանի է Տէր եւ կենդանի է անձն քո, որպէս արգել զքեզ Տէր չգալ յարիւն անպարտ, այլ պահել զձեռն քո առ քեզ. եւ արդ եղիցին իբրեւ զՆաբաղ թշնամիք քո եւ որ խնդրիցեն տեառն իմում չարիս։
Բայց կենդանի է Տէր Աստուած Իսրայելի, որ արգել զիս այսօր յառնելոյ քեզ չար. զի թէ չէիր փութացեալ եւ եկեալ ընդ առաջ իմ. քանզի ասացի, թէ ոչ մնասցէ՝՝ Նաբաղայ մինչեւ ցլոյս առաւօտու որ զորմով միզիցէ։