18 Եւ ասաց Տէր Աստուած. Ոչ է բարւոք մարդոյդ միայն լինել, արասցուք դմա օգնական ըստ դմա։
Եւ ետես Աստուած զամենայն զոր արար, եւ ահա բարի են յոյժ. եւ եղեւ երեկոյ, եւ եղեւ վաղորդայն, օր վեցերորդ։
Եւ կոչեաց Ադամ անուանս ամենայն անասնոց, եւ ամենայն թռչնոց երկնից, եւ ամենայն գազանաց վայրի. բայց Ադամայ ոչ գտաւ օգնական նման նմա։
Եւ ասէ Ադամ. Կինս զոր ետուր ընդ իս՝ սա ետ ինձ ի ծառոյ անտի եւ կերայ։
Որ եգիտ կին բարի՝ եգիտ շնորհս, եւ ընկալաւ յԱստուծոյ ուրախութիւն։ Որ հանէ զկին բարի՝ հանէ զբարիս. եւ որ ունի կին շուն՝ անմիտ է եւ ամպարիշտ։՝՝
Ապա թէ ոք ամօթ համարեսցի վասն կուսին իւրոյ, եթէ իցէ ելեալ ըստ չափ, եւ այնպէս ինչ պարտ իցէ լինել. զոր կամի արասցէ, ոչ մեղանչէ, ամուսնասցի։
Սոյնպէս եւ արք իմաստութեամբ բնակեսցեն ընդ նոսա, իբրեւ տկար անօթոյ առնիցեն պատիւ կանանց, իբրեւ ժառանգակցաց շնորհացն կենաց, զի մի՛ խափան լիցին աղօթիցն ձերոց։
Եւ ասէ ցնա Նոոմին սկեսուր իւր. Դուստր, խնդրեցից քեզ հանգիստ, զի բարի լինիցի քեզ։