Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԾՆՈՒՆԴՔ 19:12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

12 Եւ ասեն արքն ցՂովտ. Է՞ ոք քո աստ փեսայ կամ որդիք կամ դստերք, կամ այլ ոք քո իցէ՞ ի քաղաքի աստ. հան զնոսա ի տեղւոջէ յայսմանէ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԾՆՈՒՆԴՔ 19:12
13 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ զարսն որ առ դուրս տանն կային՝ հարին կուրութեամբ ի փոքուէ մինչեւ ցմեծն, եւ լքան խնդրել զդուրսն։


Զի կորուսանելոց եմք մեք զքաղաքս զայս. զի բարձրացաւ աղաղակ սոցա առաջի Տեառն. եւ առաքեաց զմեզ Տէր սատակել զսա։


Ել Ղովտ եւ խօսեցաւ ընդ փեսայս իւր որ առնլոց էին զդստերս նորա, եւ ասէ. Արիք եւ ելէք ի տեղւոջէ աստի յայսմանէ, զի սատակէ Տէր զքաղաքս։ Եւ թուէր ծաղր առնել յաչս փեսայից իւրոց։


Եւ եղեւ իբրեւ հանին զնոսա արտաքս, ասեն. Ապրեցո զանձն քո, մի՛ դառնայցես յետս, եւ մի՛ կայցես յամենայն կողմանս աշխարհիդ՝՝. զերծիր ի լեառն, գուցէ ընդ նոսա ըմբռնիցիս։


Եւ արդ փութա զերծանել ի նա, զի ոչ կարեմ առնել իրս ինչ մինչեւ անկանիցիս անդր. վասն այնորիկ կոչեաց զանուն քաղաքին այնորիկ Սեգովր։


Եւ ասէ Տէր Աստուած ցՆոյ. Մուտ դու եւ ամենայն տուն քո ի տապանդ. զի զքեզ տեսի արդար առաջի իմ յազգիդ յայդմիկ։


եւ տաց նոցա սիրտ այլ եւ ճանապարհ մի՝ երկնչել յինէն զամենայն աւուրս ի բարութիւն իւրեանց եւ որդւոց իւրեանց յետ նոցա։


Ելէք ի միջոյ նորա, ժողովուրդ իմ, եւ ապրեցուցէք իւրաքանչիւր զանձինս ձեր ի սրտմտութենէ բարկութեան Տեառն։


Եւ խօսեցաւ ընդ ժողովրդեանն եւ ասէ. Մեկնեցարուք ի վրանաց արանց խստասրտացդ այդոցիկ, եւ մի՛ մերձենայցէք յինչ ի դոցա, զի մի՛ կորնչիցիք ընդ ամենայն մեղս դոցա։


Եւ զարդարն զՂովտ ձանձրացեալ յանկարգ գիջութեան գնացից՝ փրկեաց.


Գիտէ Տէր զաստուածապաշտս փրկել ի փորձութենէ, եւ զանիրաւս պահել ի տանջանս աւուրն դատաստանի։


Եւ լուայ ձայն յերկնից զի ասէր. Ելէք ի միջոյ դորա, ժողովուրդ իմ, զի մի՛ հաղորդ լիցիք մեղաց դորա, եւ մի՛ զհարուածս դորա ընդունիցիք.


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ