Են իմ երկու դստերք որ զայր ոչ գիտեն, հանից զնոսա առ ձեզ, եւ արարէք ընդ նոսա որպէս հաճոյ իցէ ձեզ. բայց միայն արանցդ այդոցիկ մի՛ ինչ մեղ առնիցէք. որովհետեւ մտին ընդ յարկաւ գերանաց իմոց։
Եւ ասէ հրեշտակն Տեառն ցՄանովէ. Եթէ բռնադատեսցես զիս, ոչ կերայց ի հացից քոց, եւ եթէ արասցես ողջակէզ՝ Տեառն մատուսցես զնա. զի ոչ գիտաց Մանովէ թէ հրեշտակ Տեառն իցէ։
Եւ եմուտ Գեդէոն եւ հասոյց ուլ մի յայծեաց, եւ արդու մի ալեւր բաղարջ. եւ զմիսն եդ ի վերայ խանի, եւ զարգանակն արկ ի պոյտն, եւ եհան առ նա ընդ կաղնեաւն եւ երկիր եպագ՝՝։