10 Եւ ասէ. Դարձեալ եկից առ քեզ ի ժամանակի յայսմիկ ի սոյն աւուրս՝՝, եւ ունիցի որդի Սառա կին քո. եւ Սառա ունկն դնէր առ դրան խորանին, քանզի յետոյ նորա կայր։
Եւ ասէ ցնա հրեշտակն Տեառն. Բազմացուցանելով բազմացուցից զզաւակ քո, եւ անթիւ լիցի ի բազմութենէ։
Եւ օրհնեցից զնա, եւ տաց քեզ ի նմանէ որդի. եւ օրհնեցից զնա, եւ եղիցի յազգս, եւ թագաւորք ազգաց ի նմանէ եղիցին։
Եւ ասէ Աստուած ցԱբրահամ. Այո, ահա Սառա կին քո ծնցի քեզ որդի. եւ հաստատեցից զուխտ իմ ընդ նմա յուխտ յաւիտենական, եւ ընդ զաւակի նորա յետ նորա։
Բայց զուխտ իմ հաստատեցից ընդ Իսահակայ՝ զոր ծնցի քեզ Սառա ի ժամանակի յայսմիկ ի միւսում տարւոջ։
Եւ ասեն ցնա. Ո՞ւր է Սառա կին քո։ Նա պատասխանի ետ եւ ասէ. Ահաւանիկ ի խորանի անդ է։
Եւ Տէր յայց ել Սառայի որպէս եւ ասաց, եւ արար Տէր Սառայի որպէս եւ խօսեցաւ։
Եւ յղացաւ եւ ծնաւ Սառա Աբրահամու որդի ի ծերութեան, ըստ ժամանակին որպէս եւ խօսեցաւ ընդ նմա Աստուած։
Ասէ ցնա հրեշտակն Տեառն. Մի՛ երկնչիր, Զաքարիա, զի լսելի եղեն աղօթք քո, եւ կին քո Եղիսաբեթ ծնցի քեզ որդի, եւ կոչեսցես զանուն նորա Յովհաննէս։
Այլ որ յաղախնոյն էր՝ ըստ մարմնոյ ծնեալ էր, եւ որ յազատէն՝ ըստ աւետեացն.
Այլ մեք, եղբարք, ըստ Իսահակայ աւետեացն որդիք եմք։