4 Եւ ասեն. Եկայք շինեսցուք մեզ քաղաք եւ աշտարակ, որոյ լինիցի գլուխն մինչեւ յերկինս. եւ արասցուք մեզ անուն յառաջ քան զսփռել՝՝ ի վերայ երեսաց ամենայն երկրի։
Արդ յո՞ ելանիցեմք. եւ եղբարք ձեր զանգիտեցուցին զսիրտս ձեր եւ ասեն. Ազգ մեծ եւ բազում եւ զօրագոյն քան զմեզ, եւ քաղաքք մեծամեծք եւ պարսպաւորք մինչեւ յերկինս. այլ եւ որդիս սկայից՝՝ տեսաք մեք անդ։
Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ. եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, եւ ծնան իւրեանց որդիս. նոքա էին սկայքն որ յաւիտենից արք անուանիք։