Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՌ ԳԱՂԱՏԱՑԻՍ ԹՈՒՂԹ 6:14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

14 Այլ ինձ քաւ լիցի պարծել, բայց միայն ի խաչն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որով ինձ աշխարհ ի խաչ ելեալ է, եւ ես՝ աշխարհի։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՌ ԳԱՂԱՏԱՑԻՍ ԹՈՒՂԹ 6:14
37 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, զի Աստուած դատաւոր է։ Հանգիստ։


Ասաց անզգամն ի սրտի իւրում թէ՝ Ոչ գոյ Աստուած.


Եւ դու որդի մարդոյ, ասա ցիշխանդ Ծուրա. Այսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի հպարտացաւ սիրտ քո, եւ ասացեր թէ՝ Աստուած եմ ես, եւ զբնակութիւն Աստուծոյ բնակեցի ի սիրտ ծովու. մարդ ես դու՝ եւ ոչ Աստուած, եւ ետուր զսիրտ քո իբրեւ զսիրտն Աստուծոյ։


ո՞չ ապաքէն գայցէ եւ կորուսանիցէ զմշակսն զայնոսիկ եւ տացէ զայգին այլոց։ Իբրեւ լուան՝ ասեն. Քաւ, մի՛ լիցի։


Զի ոչ եթէ ամօթ ինչ համարիմ զաւետարանն, քանզի զօրութիւն Աստուծոյ է ի փրկութիւն ամենայն հաւատացելոց. նախ Հրէի եւ ապա հեթանոսի։


Քաւ լիցի. որք մեռաք մեղացն, զիա՞րդ տակաւին ի նմին կեցցեմք։


Զայս գիտասջիք զի հին մարդն մեր խաչակից եղեւ նորա, զի խափանեսցի մարմին մեղացն, մի՛ եւս ծառայել մեզ մեղացն։


մեք քարոզեսցուք զխաչելեալն Քրիստոս, Հրէից գայթակղութիւն եւ հեթանոսաց յիմարութիւն.


Այսուհետեւ, եղբարք իմ սիրելիք, հաստատուն եղերուք, անշարժ կացէք, առաւել լերուք ի գործ Տեառն յամենայն ժամ. գիտասջիք զի վաստակքն ձեր ոչ են ընդունայն առաջի Տեառն։


Զի ոչ եթէ ի մտի եդի գիտել ինչ ի ձեզ, բայց միայն զՅիսուս Քրիստոս, եւ զնոյն ի խաչ ելեալ։


Այսուհետեւ մի՛ ոք պարծեսցի ի մարդկանէ.


զոր առնեմն, եւ արարից, զի հատից զպատճառս այնոցիկ որ զպատճառսն կամիցին. զի որով պարծինն, եւ նոքա իբրեւ զմեզ գտանիցին։


որ ետ զանձն իւր վասն մեղաց մերոց, զի զմեզ փրկեսցէ յաշխարհէ աստի չարէ ըստ կամացն Աստուծոյ եւ Հօր մերոյ.


Իսկ եթէ մինչ խնդրիցեմք արդարանալ ի Քրիստոս, եւ գտանիցիմք մեղաւորք, ապա ուրեմն Քրիստոս մեղա՞ց պաշտօնեայ եղեւ. քաւ լիցի։


Զի ես օրինօք օրինացն մեռայ, զի Աստուծոյ կեցից.


եւ ընդ Քրիստոսի ի խաչ ելից. եւ կենդանի եմ այսուհետեւ, ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս։ Այլ որ այժմս կեամ մարմնով, հաւատովք Որդւոյն Աստուծոյ կեամ, որ սիրեացն զիս, եւ մատնեաց զանձն վասն իմ։


Իսկ արդ օրէնքն հակառա՞կ ինչ իցեն աւետեացն Աստուծոյ. քաւ լիցի. զի եթէ տուեալ էին օրէնքն որ կարող էին կենդանի առնել, ապա հաստատ յօրինաց անտի էր արդարութիւն։


Իսկ որ Քրիստոսեանքն են՝ զմարմինս իւրեանց ի խաչ հանին կարեօքն եւ ցանկութեամբք հանդերձ։


Զի բազումք գնան, զորոց բազում անգամ ասէի ձեզ, բայց արդ եւ լալով իսկ ասեմ, զթշնամեաց խաչին Քրիստոսի։


Զի թլփատութիւնն մեք եմք, որ Հոգւովն Աստուծոյ՝՝ պաշտեմք, եւ պարծիմք ի Քրիստոս Յիսուս, եւ ոչ ի մարմին պանծացեալ եմք։


Եթէ մեռարուք ընդ Քրիստոսի ի տարերց աշխարհիս, զի՞ եւս իբրեւ զկենդանիս աստէն յաշխարհի կրօնաւորիք.


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ