13 Քանզի եւ որ թլփատեալքն իսկ են՝ նոքա զօրէնսն ոչ պահեն, այլ կամին զի դուք թլփատեսջիք, զի ձերով մարմնովդ պարծեսցին։ ՎՋ
Վա՜յ ձեզ դպրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց, զի յածիք ընդ ծով եւ ընդ ցամաք առնել եկամուտ մի. եւ յորժամ լինիցի, առնէք զնա որդի գեհենի կրկին եւս քան զձեզ։
Վա՜յ ձեզ դպրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց, զի տասանորդէք զանանուխ եւ զսամիթ եւ զչաման, եւ թողէք զծանր ծանր օրինացն, զդատաստան եւ զողորմութիւն եւ զհաւատս. զայս արժան էր առնել եւ զայն չթողուլ։
զամենայն ինչ զոր ասիցեն ձեզ՝ արարէք եւ պահեցէք, բայց ըստ գործոցն նոցա մի՛ առնէք, զի ասեն եւ ոչ առնեն։
Այլ գինի նոր ի տիկս նորս արկանելի է, եւ երկոքին պահին։
Այսուհետեւ մի՛ ոք պարծեսցի ի մարդկանէ.
Ոչ բարւոք են պարծանքդ ձեր. ո՞չ գիտէք եթէ փոքր մի խմոր զամենայն զանգուածն խմորէ։
Եւ քանզի բազումք պարծին ըստ մարմնոյ, եւ ես պարծեցայց։
Զի թլփատութիւնն մեք եմք, որ Հոգւովն Աստուծոյ՝՝ պաշտեմք, եւ պարծիմք ի Քրիստոս Յիսուս, եւ ոչ ի մարմին պանծացեալ եմք։
նոցա ազատութիւն խոստանան, եւ ինքեանք ապականութեանն ծառայք են. զի որով իւիք եւ յաղթիցի ոք, նորին եւ ծառայ է։