14 Զի ամենայն օրէնք ի մի բան կատարին, ի Սիրեսցեսն զընկեր քո իբրեւ զանձն քո։
Մի՛ խնդրեսցէ վրէժ ձեռն քո. եւ ընդ որդւոց ժողովրդեան քո ոխս մի՛ ունիցիս, եւ սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո, զի ես եմ Տէր։
Իբրեւ զբնակն ձեր լինիցի ձեզ եւ եկն յարեալ ի ձեզ, եւ սիրեսցես զնա իբրեւ զանձն քո. զի պանդուխտք եղերուք եւ դուք յերկրին Եգիպտացւոց. ես եմ Տէր Աստուած ձեր։
Զամենայն զոր միանգամ կամիջիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս եւ դուք արարէք նոցա, զի այս իսկ են օրէնքն եւ մարգարէք։
Եւ երկրորդն նման սմին. Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո. մեծ քան զսոսա այլ պատուիրան ոչ գոյ։
եւ սիրելն զնա յամենայն սրտէ եւ յամենայն զօրութենէ եւ յամենայն մտաց, եւ սիրելն զընկերն իբրեւ զանձն, առաւել է քան զողջակէզս եւ զզոհս։
Պատուիրան նոր տամ ձեզ, զի սիրիցէք զմիմեանս. որպէս սիրեցի ես զձեզ, զի եւ դուք սիրեսջիք զմիմեանս։
Զարմանամ զի այդպէս վաղվաղակի փոփոխիք յայնմանէ որ կոչեացն զձեզ ի շնորհսն Քրիստոսի յայլ աւետարան.
Զմիմեանց բեռն բարձէք, եւ այնպէս կատարեցէք զօրէնսն Քրիստոսի։
Քանզի գլուխ պատուիրանին սէր է, ի սուրբ սրտէ եւ ի մտաց բարեաց եւ յանկեղծաւոր հաւատոց.