10 Այլ ես յուսացեալ եմ ի ձեզ Տերամբ, թէ ոչ այլազգ ինչ խորհիցիք, եւ որ խռովեցուցանէ զձեզ՝ կրեսցէ դատաստան, ո ոք եւ իցէ։
Քանզի լուաք թէ ոմանք իբրեւ ի մէնջ խռովեցուցին զձեզ բանիւք՝ խախտել զանձինս ձեր, ասեն. Թլփատել եւ պահել զօրէնսն, որոց ոչ հրամայեցաք,
մատնել զայնպիսին Սատանայի ի սատակումն մարմնոյ, զի ոգին ապրեսցի յաւուրն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։
Եւ յայս ապաստան կամէի նախ առ ձեզ գալ, զի դուք կրկին շնորհս ընդունիջիք.
Աղաչեմ զի մի՛ ի մօտոյ եւեթ համարձակիցիմ վստահութեամբ, կամ համարիցիմ յանդգնել ի վերայ ոմանց որ կարծեն զմէնջ եթէ ըստ մարմնոյ գնայցեմք։
եւ ի պատրաստի ունիմք խնդրել զվրէժ ամենայն անհնազանդութեան, յորժամ ձեր եւս հնազանդութիւնդ կատարեսցի։
Վասն այնորիկ զայս ի հեռուստ գրեմ, զի մի՛ յորժամ եկից, սաստկութեամբ վարեցայց ըստ իշխանութեանս, զոր ետ ինձ Տէր ի շինել եւ ոչ ի քակել։
Եւ զայս զի գրեցի՝ զի մի՛ յորժամ գայցեմ, տրտմութիւն ինչ կրիցեմ, ուստի արժանիդ իցէ ինձ ուրախ լինել. յուսացեալ եմ ի ձեզ ամենեսին, զի իմ ուրախութիւնս ձեր ամենեցուն է։
Շատ է այնպիսւոյն պատուհասն այն որ ի բազմաց անտի է։
Այսուհետեւ մեք ոչ զոք գիտեմք մարմնով. զի թէպէտ եւ գիտէաք մարմնով զՔրիստոս, այլ արդ ոչ եւս նոյնպէս գիտեմք։
Եւ արդ ուրախ եմ, զի յամենայնի համարձակ եմ առ ձեզ։
Եւ առաքեցաք ընդ նոսա զեղբայրն մեր զոր ընտրեցաք ի բազում իրս՝ բազում անգամ պինդ գտեալ, եւ առաւել եւս այժմ պնդագոյն՝ յուսով մեծաւ ի ձեզ։
որ ոչ գոյ այլ, բայց եթէ իցեն ոմանք որ խռովեցուցանիցեն զձեզ, եւ կամիցին շրջել զաւետարանն Քրիստոսի։
Այլ վասն սպրդողաց սուտ եղբարցն, որք սպրդեցին մտանել դիտել զազատութիւնն մեր զոր ունիմք ի Քրիստոս Յիսուս. զի զմեզ ծառայեցուսցեն։
Բայց զկարծելոցն եթէ իցեն ինչ, որպիսիք ոք երբեմն էին, չէ ինչ ինձ փոյթ. քանզի Աստուած ակն մարդկան ոչ առնու. զի ինձ կարծեալքն այնպիսի ինչ ոչ զգացուցին.
Ո անմիտ Գաղատացիք, ո՞ նախանձ արար զձեզ. որոց գրեթէ առաջի աչաց Յիսուս Քրիստոս գրեցաւ ի խաչ ելեալ։
Երկնչիմ ի ձէնջ, գուցէ թէ ի զուր ինչ վաստակեցի ի ձեզ։
Այլ նախանձեցուցանեն զձեզ ոչ ի բարի, եւ արգելուլ կամին զձեզ զի նոցա նախանձաւորք լինիցիք։
Կամէի այժմ գալ առ ձեզ եւ փոխել զբարբառ իմ, զի տարակուսեալ եմ ես վասն ձեր։
Երանի թէ մօտակտուր իսկ լինէին որ զձեզն խռովեցուցանեն։
Բարւոք ընթանայիք. ո՞ կասեցոյց զձեզ ճշմարտութեանն չհաւանել։
Այսուհետեւ աշխատ ոք զիս մի՛ արասցէ, զի ես զչարչարանսն Քրիստոսի ի մարմնի իմում կրեմ։
Այսուհետեւ որ միանգամ կատարեալքդ էք՝ զայս խորհեցարուք, եւ եթէ այլազգ ինչ խորհիցիք, սակայն եւ զայն Աստուած ձեզ յայտնեսցէ։
Վստահ եմք ի ձեզ Տերամբ, թէ զոր պատուիրեցաքն ձեզ, ե՛ւ առնէք ե՛ւ առնիցէք։
որոց սակի են Հիմենոս եւ Աղեքսանդրոս, զորս մատնեցի Սատանայի, զի խրատեսցին չհայհոյել։
Յուսացեալ ի հնազանդութիւնդ քո գրեցի առ քեզ, քանզի գիտեմ թէ առաւել եւս քան զոր ասեմդ՝ առնիցես։